Եկամուտների հայտարարագրման գործընթացը կպարզեցվի․ տուգանք չի լինի
Լուրեր |
Կառավարությունը պարզեցնում է եկամուտների հայտարարագրման գործընթացը։
ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի նախալրացում Պետական եկամուտների կոմիտեի կողմից։
«Հայտարարագիրը նախագծվելու է հարկային մարմնի կողմից, և քաղաքացիներին կտրվի բավարար ժամանակ այն ստուգելու և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարելու համար։ Եթե լրացումներ չլինեն, հայտարարագիրը կհամարվի ներկայացված հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ին՝ առանց քաղաքացիների կողմից լրացուցիչ գործողությունների»,-նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ընթացիկ և հաջորդ տարվա համար սահմանվել է անցումային երկարացված ժամկետ՝ մինչև նոյեմբերի 1-ը, որպեսզի քաղաքացիները հասցնեն ծանոթանալ նոր ձևաչափին։
Նախատեսվում է նաև փոփոխություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ «Քանի որ գործնականում չենք ունենալու հայտարարագրի չներկայացման դեպքեր, առաջարկվում է հանել պատասխանատվության միջոցը՝ նախազգուշացում կամ տուգանք, որը կիրառվում էր սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու համար»,-նշեց Պողոսյանը։
Միաժամանակ, առողջապահության կամ կրթության ոլորտում սոցիալական ծախսերի վերադարձի իրավունք ունեցող քաղաքացիները պարտադիր պետք է մուտք գործեն համակարգ և էլեկտրոնային ստորագրությամբ հաստատեն իրենց հայտարարագիրը։
Փոխնախարարը նաև ներկայացրեց մի շարք լրացուցիչ փոփոխություններ։
«Կբարձրացվի 3-րդ անձանց կողմից հարկային մարմնին տրամադրվող տեղեկատվության ծավալը, օրինակ՝ բնակչության պետական ռեգիստրից կամ սահմանահատման տվյալներից։
Կառավարությանը կտրվի իրավասություն՝ որոշելու ինչ եկամուտներ հայտարարագրման ենթակա չեն, կամ կներառվեն միայն որոշակի շեմից բարձր եկամուտները։
Ընտանիքի անդամների միջև փոխանցվող գումարները՝ կենցաղային ծախսերի կամ աջակցության նպատակով, կազատվեն հայտարարագրման պարտականությունից։
Բանկերից կամ ֆինանսական հաստատություններից ստացվող տեղեկատվությունը հարկային մարմիններին կփոխանցվի միայն այն դեպքում, երբ քաղաքացին տվել է իր համաձայնությունը»,-ասաց փոխնախարարը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/17 22:00
Նոյեմբերի 17-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/11/17 20:20
Նոյեմբերի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Իդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով
2025/11/17/ 22:30 -
Նոյեմբերի 17-ի բիզնես լուրերը
2025/11/17/ 22:00 -
Նոյեմբերի 17-ի կարևոր լուրերը
2025/11/17/ 20:20 -
Աշխատանքը դառնում է ինքնություն․ ինչպես չկորցնել ինքներդ ձեզ ձեր կարիերայում
2025/11/17/ 19:00 -
Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ջանքերով արևային էներգիա կարտադրվի Կեչուտ համայնքում
2025/11/17/ 18:47 -
2026-ին ատոմակայանը 2-ի փոխարեն 5 ամիս է վերանորոգման կանգնելու
2025/11/17/ 17:44 -
MadeALL Business Trends Summit 2025․ Նոր գործընկերությունների և բիզնես զարգացման հարթակ
2025/11/17/ 17:25 -
Իդրամը STEM Acceleration Award 2025-ի կողքին
2025/11/17/ 16:20 -
Ինչ է լինելու ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելուց հետո․ պարզաբանում
2025/11/17/ 16:10 -
Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է՝ կազմելով 4 մլրդ 971.1 մլն դոլար
2025/11/17/ 16:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ