Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» ընկերությունը Թուրքիայում, ՆԱՏՕ-ի անդամ երկրում, կառուցում է Ակքույուի միջուկային էլեկտրակայանը՝ մոտ $25 միլիարդ ներդրումով։
Ստամբուլին մոտ գտնվող այս ռազմավարական օբյեկտը աշխարհի առաջինն է, որն իրականացվում է «կառուցիր-տիրապետիր-շահագործիր» մոդելով․ ԱԷԿ-ի բոլոր չորս VVER-1200 տիպի ռեակտորները կկառուցվեն, կկառավարվեն և կշահագործվեն Ռուսաստանի կողմից։
Նախագիծը Թուրքիայում առաջացրել է քաղաքական ու հանրային մտահոգություններ՝ կապված անվտանգության, էներգետիկ կախվածության և ֆինանսական բեռի հետ։ Մասնագետների կարծիքով, Ակքույուի ԱԷԿ-ը ոչ միայն էներգետիկ, այլև դիվանագիտական և աշխարհաքաղաքական ազդեցության հզոր գործիք է Մոսկվայի ձեռքում։
Աղբյուրը՝ WSJ

