Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Նախարարը կարևորել է տնտեսության դիվերսիֆիկացիան և նշել, որ Կառավարությունը պատրաստ է աջակցել գործարարներին՝ հայկական արտադրանքը նոր շուկաներում ներկայացնելու գործում։
Մասնավորապես խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի, Եվրամիության, Կանադայի և այլ ուղղությունների շուկաներին։
Հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեության ընթացքում առաջացող հիմնական խնդիրները։
Ըստ նախարարի՝ այդ հարցերի վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ։

