Ոսկու բորսայական գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է մեկ տրոյական ունցիայի համար 3900 դոլարի նշագիծը, ըստ սակարկությունների տվյալների։
Գինը հասել է 3903,45 դոլարի մեկ տրոյական ունցիայի համար՝ սահմանելով նոր ռեկորդ, հաղորդում է РИА Новости-ն։
Միևնույն ժամանակ, արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 1,48%-ով՝ մեկ ունցիայի համար հասնելով 47,33 դոլարի։

