Visa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ում
Լուրեր |
Ֆիլմեր, գրադարան, մասնագիտական տեղեկություններ, ճանապարհորդություններ…
Մենք հաճախ բաժանորդագրվում
կամ կցում ենք մեր քարտերը տարբեր հարթակների և հաճախ մոռանում ենք այդ մասին։ Կամ
էլ փոխվում են հետաքրքրությունները, ուզում ենք հրաժարվել բաժանորդագրություններից,
բայց անընդհատ հետաձգում ենք՝ կամ ժամանակ չկա, կամ չենք հիշում այն բոլոր հարթակները,
որտեղ կցել ենք քարտը…
Կոնվերս Բանկի Visa քարտապանների համար սա այլևս խնդիր չէ։
Ասեք Stop բաժանորդագրություններին
Կոնվերս Բանկի
Visa քարտապանների համար կրկին հասանելի է բաժանորդագրությունների կառավարման Visa
Stop Payment Service գործիքը։ Այն (VSPS) հեշտացնում և ավելի արագ է դարձնում բաժանորդագրությունների
կառավարումը, այդ թվում՝ հնարավորություն տալիս դադարեցնել բաժանորդագրությունները՝
կանխելով ֆինանսների անցանկալի դուրսգրումը հաշվից։
Ինչպես կառավարել
Visa բաժանորդագրությունները Converse Mobile-ում
VSPS ծառայությունից
օգտվելու, բաժանորդագրությունները դիտելու և կառավարելու համար «Քարտեր» բաժնում ընտրեք
Visa քարտը, ապա՝ «Բաժանորդագրություններ»։
«Ակտիվ բաժանորդագրություններ»
բաժնում Դուք կարող եք ընտրել գործող բաժանորդագրություններից ցանկացածը, դիտել դրա
շրջանակներում կատարված գանձումներն ու գործարքները ըստ նախընտրելի ժամանակահատվածների,
ինչպես նաև դադարեցնել դրանք և խուսափել ոչ ցանկալի ծախսերից։
Իսկ «Դադարեցված
բաժանորդագրություններ» բաժնում Դուք կարող եք տեսնել Converse Mobile-ով ապաակտիվացրած
բաժանորդագրությունները, որոնք, ի դեպ, կարող եք նորից ակտիվացնել հենց Converse
Mobile-ում։
Ինչու է սա կարևոր
Հարցի պատասխանը
ստանալու համար բավարար է ծանոթանալ միջազգային հեղինակավոր ընկերությունների ուսումնասիրությունների
արդյունքներին; Այսպես.
Adyen-ի
և CNBC-ի
տվյալներով՝ օգտատերերի 42%-ը մոռանում են չօգտագործվող ծառայությունների մասին, և
86%-ը ունեն ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրություններ, որոնք դժվար է վերահսկել:
Դրանց մասին պարզապես մոռանում են և շարունակում վճարել ծառայության համար, որից չեն
օգտվում:
Self
Financial-ի և C+R
Research-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում բաժանորդագրությունների 54.9%-ը չեն օգտագործվում,
իսկ մարդիկ առանց գիտակցելու տարեկան ծախսում են ավելի քան 1,596 ԱՄՆ դոլար:
Ուշադրություն.
Բանկը պատասխանատվություն չի կրում ցանկի ամբողջականության համար և հանդիսանում է հարթակ,
որտեղ արտացոլվում են հասանելի տվյալները, որոնք կարող են լինել ոչ ամբողջական։
Մանրամասն՝
010 511 211, conversebank.am
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է
2025/11/11/ 19:21 -
Ինչպես սովորել տեսնել հնարավորություն այնտեղ, որտեղ մյուսները տեսնում են խնդիր
2025/11/11/ 19:00 -
Մի՛ հետևեք բարձր ռիսկայնություն և անցանկալի հետևանքներ ունեցող թրենդներին. ՆԳՆ-ն զգուշացնում է
2025/11/11/ 17:48 -
Ամփոփվեց «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության կրթության աջակցության ծրագիրը
2025/11/11/ 17:21 -
Տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
2025/11/11/ 15:54 -
Ռուսաստանցիներին սկսել են տուգանել Telegram-ի ալիքներին բաժանորդագրվելու համար
2025/11/11/ 15:45 -
Հայաստանում ավտոմեքենաների և դրանց պահեստամասերի վաճառքի, ինչպես նաև տեխնիկական սպասարկման ծավալներն ավելացել են 7 տոկոսով
2025/11/11/ 15:41 -
Կասեցվել է «Պրեմիում» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեությունը
2025/11/11/ 15:37 -
Idram Junior-ցիները ստացան մրցանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը
2025/11/11/ 15:21 -
Հայաստանը որոշել է խստացնել սահմանային հանքերում գործողությունների նկատմամբ վերահսկողությունը
2025/11/11/ 14:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ