ԱՄՆ-ի ծախսերը Իրանի դեմ ռազմական գործողության շրջանակում արդեն գերազանցել են 56.6 միլիարդ դոլարը։ Տվյալները ներկայացվել են Iran War Cost Tracker հարթակի կողմից։
Ըստ հրապարակված հաշվարկների՝ ծախսերի տեմպը մնում է բարձր․ մեկ վայրկյանում՝ շուրջ 11,574 դոլար, մեկ ժամում՝ 41.6 միլիոն դոլար, իսկ օրական՝ մոտ 1 միլիարդ դոլար։
Նշվում է նաև, որ գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ում սպառողական ընդհանուր ծախսերը կազմել են 20.94 միլիարդ դոլար։
Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների ֆինանսական բեռը շարունակաբար աճում է՝ ազդելով պետական ծախսերի կառուցվածքի վրա։

