Անձը 105 դրվագ գործողություններով կատարել է տարբեր չափի գումարների հափշտակություն
Լուրեր |
Հանցավոր խմբի անդամների կողմից տուժողներից հափշտակված գումարների չափն ընդհանուր կազմել է շուրջ 10 մլն ՀՀ դրամ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է բազմադրվագ, մեծածավալ, նախապես ծրագրված և համատեղ մշակված հանցավոր մեխանիզմներով իրականացված խարդախությունների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Պ.-ն, հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, ինչպես միայնակ, այնպես էլ այլ անձանց հետ համատեղ մշակել է խարդախություններ կատարելու հանցավոր մեխանիզմներ:
Մասնավորապես՝ հանցավոր խմբի անդամները տաքսի ծառայություն մատուցող և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին գրավիչ գներով պատվերներ են կատարել և խնդրել տարբեր չափերի գումարներ փոխանցել իբր իրենց պատկանող, սակայն իրականում տաքսի ծառայություն մատուցող այլ վարորդների բանկային հաշիվներին, ովքեր իրենց հերթին գումարները կանխիկացրել և տրամադրել են Ն.Պ.-ին՝ այդպիսով հափշտակելով քաղաքացիների կողմից փոխանցված գումարները:
Բացի այդ, հանցավոր խմբի անդամները զանգահարել են տարբեր քաղաքացիների և ներկայացել իբր մսի մատակարարներ, այնուհետև կեղծ տեղեկություններ հայտնելով հափշտակել են նաև վերջիններիս պատկանող մորթված անասունները:
Հանցավոր խմբի անդամների կողմից տուժողներից հափշտակված գումարների չափն ընդհանուր կազմել է շուրջ 10 մլն ՀՀ դրամ:
Նախաքննության ընթացքում Ն․Պ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (խարդախությունը) (105 դրվագ):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Քննարկվել են հայկական բիզնեսների՝ ԱՄՆ շուկա մուտք գործելու ընթացակարգերը
2025/11/19/ 11:37 -
Ամուսինները մեղադրվում են 8.75 մլն դրամի խարդախության մեջ
2025/11/19/ 11:32 -
Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքները
2025/11/19/ 11:16 -
Ջրի համաշխարհային սպառումը ընդամենը երկու տասնամյակում աճել է 25%-ով
2025/11/19/ 10:54 -
Սոցփաթեթի շահառուներն ինչպե՞ս են ներառվելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում
2025/11/19/ 10:49 -
Նոյեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/11/18/ 22:00 -
Նոյեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/11/18/ 20:20 -
Ինչու է նոր սերունդը հրաժարվում «կյանքը աշխատանքին նվիրվելու» գաղափարից
2025/11/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
2025/11/18/ 16:28 -
2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 28 մլն դոլարի իշխան ձուկ
2025/11/18/ 16:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ