ՀՀ ՊԵԿ-ի տվյալներով՝ 2025թ․ հունվար-հունիսին պետական բյուջեի 1,356.0 մլրդ դրամ եկամուտը հիմնականում գոյացել է հարկերից և պետական տուրքերից։
Հարկատեսակներով մուտքերը հետևյալն են․
ԱԱՀ – 411.4 մլրդ դրամ (+25.1%)
Եկամտային հարկ – 350.3 մլրդ դրամ (+9.3%)
Շահութահարկ – 290.3 մլրդ դրամ (+18%)
Ակցիզային հարկ – 66.9 մլրդ դրամ (+20.6%)
Սոցիալական վճարումներ – 57.6 մլրդ դրամ (+13.5%)
Շրջանառության հարկ – 35.4 մլրդ դրամ (+25%)
Պետական տուրք – 40.5 մլրդ դրամ (+22.3%)
Մաքսատուրք – 36.4 մլրդ դրամ (+0.9%)
Բնապահպանական և բնօգտագործման վճարներ – 29.7 մլրդ դրամ (-40.1%)
Այլ հարկեր – 37.5 մլրդ դրամ (-3.9%)
ՊԵԿ-ը նշում է, որ ընդհանուր աճը պայմանավորված է հիմնական հարկատեսակների ծավալների բարձրացմամբ, սակայն առանձին բնապահպանական և այլ հարկատեսակների մասով արձանագրվել է անկում։

