Ժամկետային զինծառայության կրճատման որոշումը հապճեպ չէ․ Ս․Պապիկյան
Լուրեր |
Պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը։
Վերջին երկու օրերի ընթացքում հանրային տարբեր հարթակներում կամ հանրային տարբեր գործիչների կողմից տարբեր տիպի քննադատություններ են հնչել: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի՝ ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու մասին որոշման հետ կապված ընդդիմության քննադատության վերաբերյալ հարցին:
<<Նշեմ, որ այս միտքը նոր միտք չէ. նախ խորհուրդ կտամ այն գործընկերներին, ովքեր մեզ մեղադրում են հապճեպ որոշումներ ընդունելու և նախընտրական ինչ-որ գործողություններ կատարելու մեջ, կարդան Կառավարության ծրագիրը: Կառավարության ծրագրով մենք ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության հնգամյա հատվածում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը: Դա սևով սպիտակի վրա գրված է. կարելի է հիմա կարդալ:
Երկրորդ փաստաթուղթը՝ ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգ: Այնտեղ նույնպես նմանատիպ հանձնառություն ենք ստանձնել: Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է, թե ինչպիսի երկարաժամկետ պլանավորման արդյունք է սա: Եվ, իհարկե, ամեն ինչ կախված պետք է լիներ, թե մեզ հաջողվո՞ւմ է այս տարիների ընթացքում պայմանագրայինների թվաքանակն ավելացնել: ԱԺ-ն շուրջ երկուսուկես տարի առաջ ընդունել է մի օրենք, որով թույլատրում է ժամկետային զինծառայողներին 6 ամիս ծառայելուց հետո կնքել պայմանագիր: Խոսքը վերաբերում է նրան, որ այսօր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ: Այդ թիվը հասնում է մի քանի հազարի արդեն, այսինքն՝ խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած, անհեթեթություն է>>,- նշեց Պապիկյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով և սահմանել 18 ամիս։
Օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ զինծառայության ժամկետը կրճատվում է հունվարի 1-ից:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Նոյեմբերի 16-ի կարևոր լուրերը
2025/11/16/ 20:27 -
Ինչպե՞ս ձեռնարկատերը կարող է պահպանել մաքուր շահույթը տնտեսական բարդ պայմաններում
2025/11/16/ 14:41 -
Նոյեմբերի 15-ի կարևոր լուրերը
2025/11/15/ 20:20 -
Ինչու է «Սրտիդ մոտ մի ընդունիր» արտահայտությունը աշխատանքային համատեքստում սխալ
2025/11/15/ 17:00 -
Ինչպես հաղթահարել «լավ աշխատողի» թակարդը և կառուցել իրապես արժեքավոր կարիերա
2025/11/15/ 13:30 -
Հարգանք, վստահություն, էթիկա. առողջ բժշկության բանաձևը | MedTime 5
2025/11/15/ 12:12 -
Նոյեմբերի 14-ի բիզնես լուրերը
2025/11/14/ 22:00 -
Նոյեմբերի 14-ի կարևոր լուրերը
2025/11/14/ 20:20 -
Լավ բիզնեսը չի ընդլայնվում արագ, այն ընդլայնվում է խելացի․ ինչպես փոքր քայլերով հասնել երկարաժամկետ կայունության
2025/11/14/ 19:00 -
ՊԵԿ-ը ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր է արձանագրել
2025/11/14/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ