ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով ձերբակալվել է երկու անձ, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա։
Նշենք՝ մամուլում շրջանառվում էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Վարդանյանին:

