Թեհրանը միջուկային զենքի կարիք չունի. Իրանի գերագույն առաջնորդ
Լուրեր |
Թեհրանը միջուկային զենքի կարիք չունի, դրա օգտագործման անհրաժեշտություն չի տեսնում։
Թեհրանը միջուկային զենքի կարիք չունի, դրա օգտագործման անհրաժեշտություն չի տեսնում։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։
«Մենք նման զենքի կարիք չունենք, մենք որոշել ենք հրաժարվել դրանից»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Թեհրանը տեղի չի տա արտաքին ճնշմանը ուրանի հարստացման իրավունքին վերաբերող հարցերում։ Խամենեին հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն այս պահին Թեհրանին օգուտ չեն տա, այլ միայն վնաս կհասցնեն:
«ԱՄՆ կառավարության հետ բանակցություններն Իրանի ազգային շահերին ոչ մի օգնություն չեն տա, ոչ մի օգուտ չեն տա մեզ, ոչ մի չարիքից մեզ չեն պաշտպանի»,- ասել է նա:
Խամենենին հավելել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն այս պայմաններում անդառնալի վնաս են հասցնում Իրանին:
Օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան նախաձեռնել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաիրանական պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկումը: Սեպտեմբերի 19–ին այն մերժեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը չվերսկսելու մասին բանաձևը։
Քվեարկության ընթացքում բանաձևին կողմ են արտահայտվել Ռուսաստանը, Չինաստանը, Ալժիրը և Պակիստանը: Դեմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 9 անդամներ (ներառյալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան), երկուսը ձեռնպահ են մնացել:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Որ երկրների վարորդական իրավունքներն է ճանաչում ՌԴ-ն․ ՀՀ-ն ցուցակում չէ
2025/11/13/ 15:37 -
Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլը
2025/11/13/ 15:27 -
2026թ. 2-րդ կիսամյակում քաղաքացիները կստանան բիոմետրիկ անձնագրեր. Սարգսյան
2025/11/13/ 14:53 -
Ինչ փոփոխությունների է ենթարկվել ՀՀ ՊՆ բյուջեն 7 տարվա ընթացքում․ նախարարի պարզաբանումը
2025/11/13/ 13:34 -
Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների
2025/11/13/ 12:51 -
Քիմ Քարդաշյանը ավելի հարուստ է, քան երբևէ. Skims-ը գնահատվում է 5 միլիարդ դոլար
2025/11/13/ 11:28 -
Brent տեսակի նավթի գինը կայունացել է նախորդ օրվա անկումից հետո՝ մեկ բարելի համար հասնելով 62.68 դոլարի
2025/11/13/ 11:14 -
2025թ.-ի սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը ՀՀ-ում կազմել է 2,181
2025/11/13/ 10:52 -
ԱՄՆ-ում ավարտվեց պատմության մեջ ամենաերկար կառավարության փակումը. Թրամփը ստորագրեց վերաբացման օրինագիծը
2025/11/13/ 09:02 -
Նոյեմբերի 12-ի բիզնես լուրերը
2025/11/12/ 22:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ