Տաքսու վարորդին փորձել էին վճարել կեղծ թղթադրամներով. ոստիկանները ձերբակալել են երկու անձի
Լուրեր |
Հանգամանքները պարզվում են։
Նոյեմբերի 1-ին` ժամը 19.25-ին, Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տաքսու վարորդը հայտնել էր, որ Երևան-Երասխ ճանապարհի ռեստորանային համալիրի հաճախորդները վճարել են կեղծ թղթադրամով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, մեկնել են բաժնից օպերատիվ խումբ նաև` մարզի պարեկները։
Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ուղևորների ինքնությունը` Արտաշատի և Ոստան գյուղի բնակիչներ 33 և 32 տարեկան երկու տղամարդ:
Ըստ վարորդի` Արտաշատից ռեստորան տեղափոխելու համար իրեն փորձել են վճարել 20 և 50 հազարանոց թղթադրամներով, սակայն հասկանալով, որ կեղծ են, ինքը դրանք չի վերցրել։
Ժամը 20.25-ին Երևան-Երասխ ճանապարհի Դիմիտրով գյուղի հատվածում տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Արտաշատի բաժին: 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է երկու հատ 20 և երեք հատ 10 հազարանոց կեղծ թղթադրամներ, նաև` գաղտնի փականով դանակ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/17 22:00
Նոյեմբերի 17-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/11/17 20:20
Նոյեմբերի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Իդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով
2025/11/17/ 22:30 -
Նոյեմբերի 17-ի բիզնես լուրերը
2025/11/17/ 22:00 -
Նոյեմբերի 17-ի կարևոր լուրերը
2025/11/17/ 20:20 -
Աշխատանքը դառնում է ինքնություն․ ինչպես չկորցնել ինքներդ ձեզ ձեր կարիերայում
2025/11/17/ 19:00 -
Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ջանքերով արևային էներգիա կարտադրվի Կեչուտ համայնքում
2025/11/17/ 18:47 -
2026-ին ատոմակայանը 2-ի փոխարեն 5 ամիս է վերանորոգման կանգնելու
2025/11/17/ 17:44 -
MadeALL Business Trends Summit 2025․ Նոր գործընկերությունների և բիզնես զարգացման հարթակ
2025/11/17/ 17:25 -
Իդրամը STEM Acceleration Award 2025-ի կողքին
2025/11/17/ 16:20 -
Ինչ է լինելու ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելուց հետո․ պարզաբանում
2025/11/17/ 16:10 -
Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է՝ կազմելով 4 մլրդ 971.1 մլն դոլար
2025/11/17/ 16:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ