ABNews

Սուրեն Պապիկյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների հետ

Լուրեր | 2025/08/27 15:00

Սուրեն Պապիկյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների հետ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների հետ:

Օգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լոռու և Արարատի մարզերում 25-օրյա վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների հետ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է վարժանքների ընթացքին, զրուցել հավաքների մասնակիցների հետ և պատասխանել նրանց հարցերին:

Այցի ավարտին Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև պահեստազորայիններին՝ ցուցաբերած պատրաստակամության ու ծառայության համար։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը