ՇՄՆ-ի բյուջեն կավելանա 812 մլն դրամով․ COP-17-ի կազմակերպման ֆինանսավորումը կիրականցվի պահուստային ֆոնդից
Լուրեր |
Շրջակա միջավայրի նախարարությանը 2026 թվականի համար պետական բյուջեից կհատկացվի 15 մլրդ 358 մլն դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 812 մլն դրամով:
Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Մենք հիմա COP-17 համաժողովի համար նախատեսել ենք 1 մլրդ դրամ, բայց այստեղ շատ ավելի մեծ գումար պետք է հատկացվի, այդ գումարը գտնվում է պահուստային ֆոնդում և տարվա ընթացքում այդ հատկացումները կիրականացնենք, երբ բոլոր մանրամասները մեզ համար պարզ կլինեն»,- ասաց նախարարը:
«Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP-17) Հայաստանում կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ընթանում են «ՀՀ 2026թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Նոյեմբերի 16-ի կարևոր լուրերը
2025/11/16/ 20:27 -
Ինչպե՞ս ձեռնարկատերը կարող է պահպանել մաքուր շահույթը տնտեսական բարդ պայմաններում
2025/11/16/ 14:41 -
Նոյեմբերի 15-ի կարևոր լուրերը
2025/11/15/ 20:20 -
Ինչու է «Սրտիդ մոտ մի ընդունիր» արտահայտությունը աշխատանքային համատեքստում սխալ
2025/11/15/ 17:00 -
Ինչպես հաղթահարել «լավ աշխատողի» թակարդը և կառուցել իրապես արժեքավոր կարիերա
2025/11/15/ 13:30 -
Հարգանք, վստահություն, էթիկա. առողջ բժշկության բանաձևը | MedTime 5
2025/11/15/ 12:12 -
Նոյեմբերի 14-ի բիզնես լուրերը
2025/11/14/ 22:00 -
Նոյեմբերի 14-ի կարևոր լուրերը
2025/11/14/ 20:20 -
Լավ բիզնեսը չի ընդլայնվում արագ, այն ընդլայնվում է խելացի․ ինչպես փոքր քայլերով հասնել երկարաժամկետ կայունության
2025/11/14/ 19:00 -
ՊԵԿ-ը ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր է արձանագրել
2025/11/14/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ