Սեպտեմբերին շուկայի կապիտալիզացիան աճել է 40.3%-ով. AMX
Լուրեր |
Շուկայի կապիտալիզացիան այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 40.3%-ով՝ հասնելով մոտ 455 մլրդ դրամի, հայտնում է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունը։ Այն պարզաբանել է, որ հաշվարկի մեթոդաբանության վերանայման արդյունքում՝ ֆոնդային շուկայի կապիտալիզացիան ներառում է նաև արտոնյալ բաժնետոմսերի ծավալը։
Նշվում է, որ հաշվետու ամսում բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է մոտ 1.5 մլրդ դրամ՝ 197 գործարքների շրջանակում, ինչը 2830%-ով ավելի է 2024 թ.-ի սեպտեմբերի համեմատ։
Պարտատոմսեր
AMX առաջնային շուկայում պետական պարտատոմսերի աճուրդների ընդհանուր ծավալը սեպտեմբերին կազմել է մոտ 43.2 մլրդ դրամ, ինչը 24.1%-ով ավելի է 2024 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Երկրորդային շուկայում կնքվել է 74 գործարք՝ ընդհանուր առմամբ մոտ 20 մլրդ դրամի չափով, ինչը 488%-ով ավելի է նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ:
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 176% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով մոտ 10 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 966 գործարք՝ սեպտեմբերի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 159 կորպորատիվ պարտատոմսերով։
«Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը»,- նշել են AMX մամուլի ծառայությունում:
Ռեպո գործարքներ
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 6 մլրդ ՀՀ դրամ: Սեպտեմբերին կնքվել է 57 ռեպո գործարք։
Արժութային հարթակ
Սեպտեմբերին արտարժույթի հարթակում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակում շուրջ 384 մլն ՀՀ դրամ ծավալով՝ 1 գործարքով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 382.5– 383.5 դրամ միջակայքում, իսկ գործարքի փակման գինը կազմել է 383.75 դրամ։
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում: ($1 – 382.76 դրամ)
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․