Սեպտեմբերի 30-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Ավարտվել է ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների տվյալների փոխանակումը
Հայաստանը 2025-ին առաջին անգամ ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տվյալներ է փոխանակել 47 երկրի հետ։ Հաջորդ տարիներին այս ցանկը կընդլայնվի։
Հայաստանն ունի ամենացածր վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԵԱՏՄ-ում
ԵՏՀ-ի տվյալներով՝ Հայաստանում արձանագրվել են և՛ ամենացածր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և՛ արտարժույթով ամենաէժան վարկերը։
Հայաստանը տարածաշրջանում առաջատար է բնակչության աճով
ՀԲ-ի տվյալներով՝ 2024-ին Հայաստանում բնակչության աճը կազմել է 2.3%։ Սա ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում։
Փաշինյանը Ստրասբուրգում ներկայացրել է Հայաստանի տնտեսական առաջընթացը
Վարչապետը նշել է, որ 2018-ից Հայաստանի տնտեսությունը աճել է 43%-ով, հարկային եկամուտները կրկնապատկվել են, իսկ կոռուպցիայի ընկալման համաթվում՝ երկիրը գրանցել է ավելի քան 40 կետով առաջընթաց։
Միջազգային
Թրամփը մաքսատուրքեր է սահմանել փայտանյութի ներմուծման վրա
ԱՄՆ ներմուծվող փայտանյութի և դրանից պատրաստված արտադրանքի նկատմամբ սահմանվել է 25% մաքսատուրք։ Թրամփը համոզված է, որ այս քայլը կվերադարձնի կահույքի բիզնեսը մի շարք նահանգներ։
YouTube-ը Թրամփին կվճարի 24.5 մլն դոլար
YouTube-ը համաձայնել է վճարել Թրամփին և մի քանի կազմակերպությունների շուրջ 24.5 մլն դոլար՝ հաշվի ժամանակավոր արգելափակման գործով։
ԵՏՀ-ն զրոյացնում է վառելիքի ներմուծման մաքսատուրքը մինչև 2026թ.
Որոշումը կայացվել է ներքին շուկայում վառելիքի հավասարակշռությունը պահպանելու նպատակով։
Իսրայելը ավելացնում է ռազմական ծախսերը
Պաշտպանական գործողությունների ֆինանսավորման համար Իսրայելի բյուջետային ծախսերը կավելանան մոտ 9.35 մլրդ դոլարով։
Ճապոնիայում մանրածախ վաճառքների անկում
Օգոստոսին վաճառքները նվազել են 1.1%-ով։ Սա առաջին անկումն է 2022-ի փետրվարից և ամենախոշոր անկումը՝ վերջին 4 տարվա ընթացքում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Նոյեմբերի 16-ի կարևոր լուրերը
2025/11/16/ 20:27 -
Ինչպե՞ս ձեռնարկատերը կարող է պահպանել մաքուր շահույթը տնտեսական բարդ պայմաններում
2025/11/16/ 14:41 -
Նոյեմբերի 15-ի կարևոր լուրերը
2025/11/15/ 20:20 -
Ինչու է «Սրտիդ մոտ մի ընդունիր» արտահայտությունը աշխատանքային համատեքստում սխալ
2025/11/15/ 17:00 -
Ինչպես հաղթահարել «լավ աշխատողի» թակարդը և կառուցել իրապես արժեքավոր կարիերա
2025/11/15/ 13:30 -
Հարգանք, վստահություն, էթիկա. առողջ բժշկության բանաձևը | MedTime 5
2025/11/15/ 12:12 -
Նոյեմբերի 14-ի բիզնես լուրերը
2025/11/14/ 22:00 -
Նոյեմբերի 14-ի կարևոր լուրերը
2025/11/14/ 20:20 -
Լավ բիզնեսը չի ընդլայնվում արագ, այն ընդլայնվում է խելացի․ ինչպես փոքր քայլերով հասնել երկարաժամկետ կայունության
2025/11/14/ 19:00 -
ՊԵԿ-ը ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր է արձանագրել
2025/11/14/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ