Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի սեպտեմբեր ամսվա շուկայական տվյալները
Լուրեր |
2025թ.-ի սեպտեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
Ամիսը ցույց է տվել դինամիկ առևտրային միջավայր՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։
Սեպտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 43.2 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 24․1%-ով: Իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 74 գործարք՝ մոտ 20 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը 488%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 176% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով մոտ 10 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 966 գործարք՝ սեպտեմբերի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 159 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։
Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է մոտ 1.5 մլրդ ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 455 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 2830%-ով*, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ 40.3%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 197 գործարք։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 6 մլրդ ՀՀ դրամ: Սեպտեմբերին կնքվել է 57 ռեպո գործարք։
Սեպտեմբերին արտարժույթի հարթակում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակում շուրջ 384 մլն ՀՀ դրամ ծավալով՝ 1 գործարքով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 382.5– 383.5 դրամ միջակայքում, իսկ գործարքի փակման գինը կազմել է 383.75 դրամ։
Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում։
*Հաշվարկի մեթոդաբանության վերանայման արդյունքում կապիտալիզացիայի հաշվարկում կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ունենք տարբերություններ․ այսուհետ բաժնետոմսերի կապիտալիզացիան կներառի նաև արտոնյալ բաժնետոմսերի ծավալը։
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55, ներքին 142 կամ գրել [email protected] հասցեին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/18 22:00
Նոյեմբերի 18-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/11/18 20:20
Նոյեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Ամուսինները մեղադրվում են 8.75 մլն դրամի խարդախության մեջ
2025/11/19/ 11:32 -
Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքները
2025/11/19/ 11:16 -
Ջրի համաշխարհային սպառումը ընդամենը երկու տասնամյակում աճել է 25%-ով
2025/11/19/ 10:54 -
Սոցփաթեթի շահառուներն ինչպե՞ս են ներառվելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում
2025/11/19/ 10:49 -
Նոյեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/11/18/ 22:00 -
Նոյեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/11/18/ 20:20 -
Ինչու է նոր սերունդը հրաժարվում «կյանքը աշխատանքին նվիրվելու» գաղափարից
2025/11/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
2025/11/18/ 16:28 -
2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 28 մլն դոլարի իշխան ձուկ
2025/11/18/ 16:20 -
Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է 45 հազարով
2025/11/18/ 14:48
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ