Սեպտեմբերի 19-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Տեղահանված անձինք կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելու պարտականությունից
Տեղահանված մեր հայրենակիցները ամբողջությամբ կազատվեն ավտոմեքենան օտարելու, ժառանգությամբ հանձնելու կամ վերահաշվառման և այլ գրանցման-հաշվառման գործողություններից առաջ պարտավորությունը կատարելու մասին տեղեկանք ներկայացնելուց։ Տեղահանման արդյունքում Հայաստան է տեղափոխվել 21,107 տրանսպորտային միջոց, որից միայն 3,711-ն է վերահաշվառվել կամ օտարվել այլ անձի։
ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող բջջային հեռախոսներ
Պետական եկամուտների կոմիտեն ուժեղացված մաքսային հսկողություն է իրականացնում՝ հորդորելով մարդկանց հանրապետություն տեղափոխել բացառապես իրենց պատկանող բջջային սարքեր։
ՏՏ ոլորտի մասնաբաժինը պետական բյուջեի եկամուտներում կազմել է 7.6%
ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության արագ զարգացող ճյուղերից է և կարևոր է երկրի մրցունակության, բարձր վարձատրվող աշխատատեղերի, արտահանման և ներդրումների ներգրավման տեսանկյունից։
2025-ի հուլիսին վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 839.8 մլրդ դրամ
Վարկային կազմակերպությունների ակտիվները 2025թ․ հուլիսին աճել են 15.3%-ով՝ 2024թ․ համեմատ։
Միջազգային
Ֆրանսիայում գործադուլի պատճառով փակվել է դեղատների մոտ 90 %-ը
Դեղագործները դեմ են դեղամիջոցների առևտրային զեղչերի կրճատմանը, որն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 1-ից և կարող է հանգեցնել աշխատատեղերի կորստի։
ԵԱՏՄ-ն Պակիստանը դիտարկում է որպես հետաքրքիր առևտրային գործընկեր․ ՌԴ ԱԳՆ
ԵԱՏՄ-ն հնարավոր երկխոսություն է սկսել՝ ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակով, քանի որ Պակիստանը պատրաստվում է ինտեգրմանն անդամակցել։
Շվեյցարիայից դեպի ԱՄՆ արտահանումը կտրուկ նվազել է՝ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո
Օգոստոսին ԱՄՆ ուղարկված շվեյցարական արտադրանքի ծավալը հուլիսի համեմատ նվազել է 22%-ով։ Ժամացույցների արտահանումը նվազել է 8,8%-ով, դեղագործական արտադրանքի՝ 1,3%-ով։
Չինաստանն արգելել է ընկերություններին գնել Nvidia-ի արհեստական բանականության չիպեր
Չինաստանի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները չեն կարող ձեռք բերել Nvidia-ի չիպեր, քանի որ տեղական պրոցեսորները հասել են համադրելի արտադրողականության մակարդակի։
Հետաքրքիր
Այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում շինարարության աճը կազմել է 20.2 %
Հայաստանում 2025-ի առաջին յոթ ամսում շինարարության ծավալը կազմել է 293.3 մլրդ դրամ, որոնցից 46.4%-ը իրականացվել է կազմակերպությունների միջոցներով, 16.4%-ը՝ բնակչության միջոցներով, իսկ 30.9%-ը՝ պետբյուջեով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Քննարկվել են հայկական բիզնեսների՝ ԱՄՆ շուկա մուտք գործելու ընթացակարգերը
2025/11/19/ 11:37 -
Ամուսինները մեղադրվում են 8.75 մլն դրամի խարդախության մեջ
2025/11/19/ 11:32 -
Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքները
2025/11/19/ 11:16 -
Ջրի համաշխարհային սպառումը ընդամենը երկու տասնամյակում աճել է 25%-ով
2025/11/19/ 10:54 -
Սոցփաթեթի շահառուներն ինչպե՞ս են ներառվելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում
2025/11/19/ 10:49 -
Նոյեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/11/18/ 22:00 -
Նոյեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/11/18/ 20:20 -
Ինչու է նոր սերունդը հրաժարվում «կյանքը աշխատանքին նվիրվելու» գաղափարից
2025/11/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
2025/11/18/ 16:28 -
2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 28 մլն դոլարի իշխան ձուկ
2025/11/18/ 16:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ