Ռազմական ուսուցում և վերապատրաստում․ 2025-ի բյուջեով 1.07 մլրդ դրամ, 2026-ի՝ 387 մլն դրամ. Դավիթ Անանյան
Լուրեր |
Պաշտպանության ոլորտում այս տարվա և հաջորդ տարվա համադրելի թվերը, ավելի քան, մտահոգիչ են։
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «ՀՀ կառավարության կողմից 2026 թվականի համար ներկայացված պետական բյուջեի նախագիծը շարունակում է մտահոգություններ առաջացնել։
Մասնավորապես, եթե 2025-ի համար պաշտպանության նախարարությանը հատկացվող ֆինանսավորումը 664.6 մլրդ դրամ է, ապա 2026-ին այդ թիվը նվազել է մինչև 563.1 մլրդ դրամ։ Նվազումը կազմում է ավելի քան 101.5 մլրդ դրամ։
Ի՞նչ է փոխվել․
1․ Ռազմական ուսուցում և վերապատրաստում․ 2025թ․ -ին՝ 1.07 մլրդ դրամ, իսկ 2026թ․-ին՝ 387 մլն դրամ, կամ նվազումը կազմում է շուրջ 700 մլն դրամ։ Այս հոդվածով կտրուկ կրճատվել են արտասահմանյան ուսումնական ծրագրերն ու վերապատրաստումները։
2․ Պաշտպանության ապահովում (մարտական պատրաստականություն)․ 2025թ․-ին՝ 660.9 մլրդ դրամ, իսկ 2026թ․-ին՝ 560.1 մլրդ դրամ, կամ նվազումը կազմում է շուրջ 100.8 մլրդ դրամ։ Գլխավոր պատճառը՝ «ՀՀ ԶՈւ ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում» ծրագրի շրջանակներում «ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ կարիքների բավարարում» միջոցառումը (116.2 մլրդ դրամ) ամբողջությամբ դուրս է հանվել։
3․ Միջազգային ռազմական համագործակցությունը՝ գրեթե անփոփոխ՝ մոտ 942 մլն դրամ, Ռազմաբժշկական ծառայություններ՝ փոքր նվազում՝ մոտ 16 մլն դրամ և և Հումանիտար ականազերծումը՝ փոքր նվազում՝ մոտ 15 մլն դրամ։
Փաստորեն ՀՀ պաշտպանության նախարարության բյուջեի կրճատման հիմնական պատճառները ՀՀ պաշտպանության ապահովման (մարտական պատրաստականության) շրջանակներում կապիտալ կարիքներ բավարարմանն ուղղվող միջոցների կրճատումն է (116 մլրդ դրամ) և ռազմական ուսուցման ծախսերի կտրուկ կրճատումը (700 մլն դրամ)։
Տարակուսանք է առաջացնում այն, որ այսօր, երբ գրեթե բոլոր պետությունները, այդ թվում մեր ոչ բարեկամ հարևանները, անընդհատ մեծացնում են իրենց ռազմական ծախսերը, Հայաստանը գնում է հակառակ ուղղությամբ։
Ի՞նչ նպատակով ենք մենք կրճատում պաշտպանական ծախսերը։ Ի՞նչ անվտանգության մոդելի ենք ձգտում։ Եվ ամենակարևորը՝ այսպիսի քաղաքականության պայմաններում հնարավո՞ր է խոսել բանակի արդիականացման և իրական ռազմական պատրաստվածության մասին»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/05 22:00
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
-
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00 -
Ինչ փոփոխություններ են կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում
2025/12/05/ 18:58
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․