Հռոմի Պապը քննադատել է ԱՄՆ-ում ներգաղթյալների նկատմամբ «անմարդկային» վերաբերմունքը. Reuters
Լուրեր |
Երեքշաբթի Հռոմի Լևոն XIV Պապը խիստ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ ներգաղթային քաղաքականությունը՝ կասկածի տակ դնելով դրա համապատասխանությունը Կաթոլիկ Եկեղեցու՝ կյանքի պաշտպանության սկզբունքներին՝ գրում է Reuters-ը:
«Եթե մեկն ասում է, որ ես դեմ եմ աբորտներին, բայց համաձայն եմ Միացյալ Նահանգներում ներգաղթյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հետ, արդյո՞ք նա կյանքի պաշտպանության կողմնակից է»,- լրագրողներին ասել է հովվապետը:
Կաթոլիկ Եկեղեցու դիրքորոշումն այն մասին, որ կյանքը սուրբ է բեղմնավորումից մինչև բնական մահ, 1,4 միլիարդ հետևորդ ունեցող դավանանքի ամենաուժեղ դրույթներից մեկն է:
Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփն ընտրվել է իր բազմաթիվ խոստումների շնորհիվ, այդ թվում՝ հանցագործություններ կատարած անօրինական ներգաղթյալներին արտաքսելու մասին։ «Նա կատարում է ամերիկացի ժողովրդին տրված խոստումը»,- ասվում է մամուլի փոխխոսնակ Աբիգեյլ Ջեքսոնի հայտարարության մեջ:
Լրատվականը նշել է, որ մայիսին հանգուցյալ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին փոխարինած Լևոն Պապը շատ ավելի զուսպ է իր արտահայտություններում, քան հանգուցյալ հովվապետը, որը հաճախ էր քննադատում Թրամփի վարչակազմին:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/05 22:00
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
-
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00 -
Ինչ փոփոխություններ են կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում
2025/12/05/ 18:58
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․