ՀՀ-ն գնահատում է Եվրոպայի խորհրդի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգի, հիմնարար ազատությունների պաշտպանությունը խթանելու գործում. Փաշինյանը՝ ԵԽԽՎ նախագահին
Լուրեր |
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը ԵԽ կառույցների հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում, հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ:
Մուտքի մոտ վարչապետին դիմավորել են ԵԽԽՎ նախագահը և ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում» և կարճատև շրջայց կատարել:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի համագործակցության օրակարգը՝ ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը ԵԽ կառույցների հետ։
Կողմերն անդրադարձել են նաև ԵԽԽՎ-ի հետ ձևավորված աշխատակարգային կապերին, ինչպես նաև մոնիթորինգի ձևաչափերում համագործակցությանը։ Զրուցակիցները ընդգծել են, որ Հայաստան–Եվրոպայի խորհուրդ գործընկերության խորացումը կարևոր է ինչպես ինստիտուցիոնալ դիմակայունության, այնպես էլ եվրոպական իրավական տարածքի հետ ինտեգրացիոն գործընթացների համար։
Անդրադարձ է կատարվել ԵԽԽՎ ընթացիկ նստաշրջանի օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռուսոպուլոսին բարձր մակարդակով կազմակերպված հյուրընկալության և մշտական աջակցության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը գնահատում է Եվրոպայի խորհրդի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգի, հիմնարար ազատությունների պաշտպանությունը և դատական համակարգի արդյունավետության բարձրացումը խթանելու գործում։
Կողմերը վերահաստատել են երկխոսության շարունակականության և գործնական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։
ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու վստահություն հայտնել, որ խաղաղության հաստատումը նոր և նշանակալի ազդակ կհաղորդի տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու կայունության ապահովմանը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/08 20:20
Նոյեմբերի 8-ի կարևոր լուրերը
Լուրեր | 2025/11/08 12:55
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
-
Խելացի տարբերակներ աշխատավայրում անհամաձայնություն հայտնելու համար
2025/11/09/ 13:54 -
Նոյեմբերի 8-ի կարևոր լուրերը
2025/11/08/ 20:20 -
Ինչպես գրասենյակը դարձնել գաղափար, ոչ թե հասցե
2025/11/08/ 18:25 -
Տնտեսության իրական արժեքը չափվում է ոչ թե ՀՆԱ-ով, այլ մարդկանց կյանքի որակով․ մարդակենտրոն տնտեսության մասին
2025/11/08/ 13:30 -
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
2025/11/08/ 12:55 -
Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
2025/11/08/ 12:53 -
«Խորհուրդս հետևյալն է՝ չհոգնե՛լ, չհուսահատվե՛լ և սրտում փայփայել ու գործողություններով օժանդակել ավելի լավ Հայաստան ունենալուն». Սերժ Սարգսյան
2025/11/08/ 12:11 -
Բժշկության անտեսանելի հերոսները․ աչքեր, որոնք փրկում են կյանքեր
2025/11/08/ 12:00 -
Ղազախստանից Հայաստան է տեղափոխվել շուրջ 1000 տոննա ցորեն
2025/11/08/ 11:18 -
Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները․ Փաշինյան
2025/11/08/ 11:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ