Հոկտեմբերի 9-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Պետությունը կփոխհատուցի զոհված կամ անհետ կորած արցախցիների հիփոթեքային վարկերը
ՀՀ կառավարությունը որոշել է հոգալ զոհված կամ անհետ կորած արցախցիների հիփոթեքային վարկերի մարման ծախսերը, եթե նրանք ՀՀ քաղաքացի են։ ՀՀ քաղաքացիություն չունեցողները կստանան նույն աջակցությունը՝ այն ձեռք բերելուց հետո։
Կառավարությունը կհամաֆինանսավորի 24 համայնքում 26 սուբվենցիոն ծրագիր
Ծրագրերի համար հատկացվել է շուրջ 1.58 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ՝ 2025-ին իրականացվել է 14.9 մլրդ դրամի համաֆինանսավորված ծրագիր։
Կարկուտից վնասված մարզերի հողօգտագործողները կստանան փոխհատուցում
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում կարկուտից 40–100% վնաս կրած հողօգտագործողները կստանան մասնակի փոխհատուցում։ Ծիրանի այգիների 100% վնասի դեպքում կվճարվի շուրջ 301,000 դրամ՝ մեկ հեկտարի հաշվով։
ԱԶԲ-ն կաջակցի ՆԳՆ-ին աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ծրագիրն ուղղված է աղետների ռիսկի նվազեցման, տվյալների հավաքագրման և սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Քննարկվել են տեխնոլոգիական համակարգերի ամրապնդման և վերլուծական կարողությունների զարգացման քայլերը։
Խաղողի բերքը գերազանցել է նախորդ տարվա մակարդակը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս տարվա բերքը շուրջ 20 հազար տոննայով ավելի է, քան 2024-ին։ Մինչև տարվա ավարտը նախատեսվում է մթերել մոտ 200 հազար տոննա խաղող։
Միջազգային
Բրիտանական բանկերը կվճարեն 8.2 մլրդ ֆունտ փոխհատուցում ավտովարկերի խախտումների համար
Խախտումները վերաբերել են ավտովարկերի պայմաններին։ Հաճախորդներից յուրաքանչյուրը միջինում կստանա մոտ 700 ֆունտ ստեռլինգ փոխհատուցում։
Amazon-ը մինչև 2027թ․ 1 մլրդ եվրո կներդնի Բելգիայում
Գումարը կուղղվի լոգիստիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը և տեղական բիզնեսների հետ համագործակցության խորացմանը։
Համաշխարհային բանկը նվազեցրել է Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը
Կառույցի նոր հաշվարկներով՝ Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը 2025-ին կդանդաղի մինչև 0.9%, իսկ 2026-ին՝ մինչև 0.8%։
Համաշխարհային նավթի գները վերջին ամիսներին կայունացել են
Չնայած պաշարների աճին՝ գները պահպանվում են կայուն։ 2026-ին Brent տեսակի նավթի միջին գինը կարող է կազմել մոտ 52 դոլար՝ 2025-ի 69-ի փոխարեն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/17 22:00
Նոյեմբերի 17-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/11/17 20:20
Նոյեմբերի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Իդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով
2025/11/17/ 22:30 -
Նոյեմբերի 17-ի բիզնես լուրերը
2025/11/17/ 22:00 -
Նոյեմբերի 17-ի կարևոր լուրերը
2025/11/17/ 20:20 -
Աշխատանքը դառնում է ինքնություն․ ինչպես չկորցնել ինքներդ ձեզ ձեր կարիերայում
2025/11/17/ 19:00 -
Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ջանքերով արևային էներգիա կարտադրվի Կեչուտ համայնքում
2025/11/17/ 18:47 -
2026-ին ատոմակայանը 2-ի փոխարեն 5 ամիս է վերանորոգման կանգնելու
2025/11/17/ 17:44 -
MadeALL Business Trends Summit 2025․ Նոր գործընկերությունների և բիզնես զարգացման հարթակ
2025/11/17/ 17:25 -
Իդրամը STEM Acceleration Award 2025-ի կողքին
2025/11/17/ 16:20 -
Ինչ է լինելու ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելուց հետո․ պարզաբանում
2025/11/17/ 16:10 -
Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է՝ կազմելով 4 մլրդ 971.1 մլն դոլար
2025/11/17/ 16:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ