Հոկտեմբերի 8-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները
Կառույցը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025-ին կաճի 5.2%-ով, իսկ 2026-ին՝ 4.9%-ով։ Նախորդ կանխատեսումների համեմատ՝ աճի սպասումները բարձրացվել են 1.2 և 0.7 տոկոսային կետերով։
Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
Հունվար–սեպտեմբերին առավելապես թանկացել են ձեթը (15.9%), կարագը (12.5%), սուրճը (14.2%) և հացը (5%)։ Վիճակագրական կոմիտեն նշում է, որ ընդհանուր գնաճը պահպանվում է կայուն մակարդակի վրա։
Շարունակվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի ընդունումը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ առցանց դիմումների ընդունումն ընթանում է։ Այս պահին հավաստագիր է ստացել 3020 ընտանիք, որից 1044-ն արդեն իրացրել են այն։
Պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 8.1%-ով
2025-ի հունվար-օգոստոսին արտադրվել է 185.6 հազար տոննա պղնձի խտանյութ՝ նախորդ տարվա համեմատությամբ 8.1%-ով պակաս։ Միաժամանակ ցինկի արտադրությունը աճել է 6.7%-ով։
Միջազգային
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են պատմական առավելագույնի
Սեպտեմբերի վերջին Ռուսաստանի պահուստները կազմել են 713.3 մլրդ դոլար՝ ամսական կտրվածքով ավելանալով ավելի քան 23 մլրդ-ով։
Գրեթե 3000 մարդ զրկվել է ՌԴ քաղաքացիությունից հանցագործությունների պատճառով
Քաղաքացիությունից զրկման հիմնական պատճառներն են դատական վճիռներով հաստատված հանցագործությունները և զինվորական հաշվառման պահանջների չկատարումը։
Համաշխարհային բանկը գնահատել է Չինաստանի տնտեսության ապագան
Կառույցը նշում է, որ Չինաստանը շարունակում է խթանել տնտեսությունը՝ մանրածախ վաճառքների և արտահանման աճի հաշվին, հատկապես Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Mercedes-Benz-ի վաճառքը նվազել է 12%-ով
Երրորդ եռամսյակում ընկերությունը վաճառել է մոտ 1.6 մլն ավտոմեքենա՝ 9%-ով պակաս, քան նախորդ տարի։ Էլեկտրական մոդելների վաճառքը նվազել է 13%-ով։
Հետաքրքիր
ԱՀԿ-ն 2.6 անգամ բարձրացրել է 2025 թվականի համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը բարձրացրել է իր կանխատեսումը՝ 0.9%-ից մինչև 2.4%։ Աճը պայմանավորված է ԱԲ-ի հետ կապված ապրանքների ծախսերի աճով և Հյուսիսային Ամերիկայից ներմուծման ակտիվացմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Նոյեմբերի 16-ի կարևոր լուրերը
2025/11/16/ 20:27 -
Ինչպե՞ս ձեռնարկատերը կարող է պահպանել մաքուր շահույթը տնտեսական բարդ պայմաններում
2025/11/16/ 14:41 -
Նոյեմբերի 15-ի կարևոր լուրերը
2025/11/15/ 20:20 -
Ինչու է «Սրտիդ մոտ մի ընդունիր» արտահայտությունը աշխատանքային համատեքստում սխալ
2025/11/15/ 17:00 -
Ինչպես հաղթահարել «լավ աշխատողի» թակարդը և կառուցել իրապես արժեքավոր կարիերա
2025/11/15/ 13:30 -
Հարգանք, վստահություն, էթիկա. առողջ բժշկության բանաձևը | MedTime 5
2025/11/15/ 12:12 -
Նոյեմբերի 14-ի բիզնես լուրերը
2025/11/14/ 22:00 -
Նոյեմբերի 14-ի կարևոր լուրերը
2025/11/14/ 20:20 -
Լավ բիզնեսը չի ընդլայնվում արագ, այն ընդլայնվում է խելացի․ ինչպես փոքր քայլերով հասնել երկարաժամկետ կայունության
2025/11/14/ 19:00 -
ՊԵԿ-ը ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր է արձանագրել
2025/11/14/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ