Հոկտեմբերի 30-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
2026-ին ՄԻՊ աշխատակազմի ծախսերը նախատեսված են 602 մլն դրամի չափով
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կարևորում է շենքային պայմանների բարելավումն ու աշխատավարձերի բարձրացումը՝ որպես համակարգի կայունության ու մասնագիտական ներուժի պահպանման հիմնական նախապայման։
Եվրահանձնաժողովը Հայաստանին կհատկացնի 5 մլն եվրո միջուկային անվտանգության ամրապնդման համար
Ֆինանսավորումը կուղղվի Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ու միջուկային ոլորտը կարգավորող մարմիններին տեխնիկական աջակցության տրամադրմանը։
Հոկտեմբերի 15-ից գործարկվել է թվային աշխատանքային պայմանագրերի նոր համակարգը
Նոր համակարգը թույլ է տալիս առցանց կնքել, փոփոխել և ստորագրել պայմանագրեր։ 2026-ի հունվարից այն կդառնա պարտադիր, իսկ մեկ տարվա ընթացքում նախկին թղթային պայմանագրերը պետք է թվայնացվեն։
Հայաստանն ԱԶԲ-ից վերցնում է 250 մլն դոլար վարկ՝ արցախցիների բնակապահովման ծրագրի համար
Վարկը տրամադրվում է 27 տարով, որից 10-ը՝ արտոնյալ ժամկետ։ Մայր գումարը կմարվի 2035-2052թթ. ընթացքում։
Պետության համաֆինանսավորմամբ ծրագրերում կգործեն շահութահարկի արտոնյալ պայմաններ
Աջակցության գումարները եկամուտ չեն համարվի անմիջապես ստանալու պահին, այլ աստիճանաբար՝ ըստ ակտիվների օգտագործման, ինչը թույլ կտա բիզնեսներին խուսափել ավելորդ հարկային բեռից։
Միջազգային
ԱՄՆ տնտեսությունը շաթդաունի պատճառով կարող է կորցնել մինչև 14 մլրդ դոլար
Կոնգրեսի վարչության գնահատմամբ՝ բյուջեի չհաստատման հետևանքով դաշնային ծախսերը դանդաղում են, իսկ տնտեսությունն ընդհանրապես կորցնում է միլիարդավոր դոլարներ։
Չինաստանը հայտարարել է, որ TikTok-ի հարցը կլուծի ԱՄՆ-ի հետ փոխըմբռնմամբ
Բանակցություններից հետո Պեկինը պատրաստակամություն է հայտնել համագործակցել, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը հաստատել է հրամանագիր, որով TikTok-ի ամերիկյան կառավարման բաժնեմասը կանցնի ԱՄՆ քաղաքացիներին։
Բաթումում անշարժ գույքի շուկան աճել է մոտ 70%-ով
Սեպտեմբերին բնակարանների վաճառքը աճել է 35.9%-ով՝ հասնելով 1895 գործարքի։ Շուկայի ընդհանուր ծավալը հասել է 116 մլն դոլարի, հիմնականում՝ նորակառույցների ակտիվացման շնորհիվ։
Խոզի մսի համաշխարհային պահանջարկը մնում է կայուն
2025-ին սպառումը կհասնի 125 մլն տոննայի՝ 0.2% աճով։ Ամենամեծ պահանջարկը պահպանվում է ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Վիետնամում, որտեղ արտադրությունը նույնպես աճում է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․