Հոկտեմբերի 27-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2026-ին կկազմեն մոտ 3.1 տրիլիոն դրամ
Կառավարության ներկայացրած նախագծով՝ ՀՆԱ-ն կանխատեսվում է 11.9 տրիլիոն դրամ, տնտեսական աճը՝ 5.4%։ Եկամուտները կկազմեն 3.09 տրիլիոն, ծախսերը՝ 3.63 տրիլիոն դրամ։ Բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է 537 միլիարդ դրամ՝ ՀՆԱ-ի 4.5% չափով։
Պաշտպանական ծախսերը 2026-ին կկրճատվեն 15.3%-ով
Պաշտպանության նախարարության բյուջեն կկազմի 563.1 միլիարդ դրամ կամ մոտ 1.4 միլիարդ դոլար։ Այն կկազմի պետական ծախսերի շուրջ 15.5%-ը։
Քաղաքացիներն անկանխիկ առևտրից 2% հետվճար կստանան
Նոր համակարգը կգործի բոլոր քաղաքացիների համար՝ մինչև 10,000 դրամ վերադարձի սահմանաչափով։ Կենսաթոշակառուների եկամուտները կաճեն միջինը 3–4 հազար դրամով՝ անկանխիկ վճարումների քեշբեքի շնորհիվ։
Պետությունը 55 միլիարդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքների համար
Ծրագրերը ներառում են բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության միջոցառումներ։ Աջակցությունը տրամադրվելու է 2026-ին՝ շարունակական հիմքով։
Սոցիալական պաշտպանության ծախսերը կավելանան 9.6%-ով
Ծախսերը կհասնեն 993 միլիարդ դրամի՝ կազմելով բյուջեի 27.4%-ը։ Աճը պայմանավորված է կենսաթոշակային վճարների, քեշբեք համակարգի և Արցախից տեղահանվածների աջակցության միջոցառումներով։
Միջազգային
ԱՄՆ-ը 10%-ով կբարձրացնի կանադական ապրանքների մաքսատուրքը
Թրամփի վարչակազմը դադարեցրել է Կանադայի հետ բանակցությունները, սակայն Օտտավան հայտնել է, որ պատրաստ է վերսկսել երկխոսությունը՝ Վաշինգտոնի պատրաստակամության դեպքում։
Եվրամիությունը շարունակում է մնալ Ռուսաստանի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերը
Չնայած պատժամիջոցներին՝ ԵՄ-Ռուսաստան առևտրաշրջանառությունը 2024-ին կազմել է շուրջ 67.5 միլիարդ եվրո։ Եվրոպան, սակայն, աստիճանաբար կրճատում է առևտրային կախվածությունը Մոսկվայից։
Գերմանական ընկերությունները կարող են կորցնել ավելի քան 100 միլիարդ եվրո
Եթե սառեցված ռուսական ակտիվները փոխանցվեն Ուկրաինային, գերմանական բիզնեսի՝ Ռուսաստանում ներդրված միջոցները կկորցվեն։ Այդ գումարները պահվում են սառեցված հաշիվներում և մնում են իրավականորեն ընկերությունների սեփականությունը։
Վրաստանում գրանցվել է վերջին 30 տարվա ամենամեծ խաղողի բերքը
Վերամշակվել է 330 հազար տոննա խաղող՝ առավելագույնը վերջին երեք տասնամյակում։ Այս տարի բերք է հանձնել ավելի քան 21 հազար խաղողագործ, իսկ մթերումները դեռ շարունակվում են Սագարեջոյում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/14 22:00
Նոյեմբերի 14-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/11/14 20:20
Նոյեմբերի 14-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Ինչպե՞ս ձեռնարկատերը կարող է պահպանել մաքուր շահույթը տնտեսական բարդ պայմաններում
2025/11/16/ 14:41 -
Նոյեմբերի 15-ի կարևոր լուրերը
2025/11/15/ 20:20 -
Ինչու է «Սրտիդ մոտ մի ընդունիր» արտահայտությունը աշխատանքային համատեքստում սխալ
2025/11/15/ 17:00 -
Ինչպես հաղթահարել «լավ աշխատողի» թակարդը և կառուցել իրապես արժեքավոր կարիերա
2025/11/15/ 13:30 -
Հարգանք, վստահություն, էթիկա. առողջ բժշկության բանաձևը | MedTime 5
2025/11/15/ 12:12 -
Նոյեմբերի 14-ի բիզնես լուրերը
2025/11/14/ 22:00 -
Նոյեմբերի 14-ի կարևոր լուրերը
2025/11/14/ 20:20 -
Լավ բիզնեսը չի ընդլայնվում արագ, այն ընդլայնվում է խելացի․ ինչպես փոքր քայլերով հասնել երկարաժամկետ կայունության
2025/11/14/ 19:00 -
ՊԵԿ-ը ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր է արձանագրել
2025/11/14/ 16:52 -
Իդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետ
2025/11/14/ 16:31
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ