Հոկտեմբերի 20-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
2025-ի հունվար-օգոստոսին բանկային համակարգում մուտքերը կազմել են 7.53 տրիլիոն դրամ
Մուտքերը նվազել են 4.1%-ով՝ 2024թ․ համեմատ։ Ելքերը կազմել են 7.55 տրիլիոն դրամ՝ գերազանցելով մուտքերը 17.1 մլրդ դրամով։
Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆիշինգային նամակների տարածման մասին
ԿԲ անունից տարածվում են կեղծ նամակներ՝ վիրուսային կցորդներով։ Նամակները հիմնականում ուղարկվում են [email protected] հասցեից։ ԿԲ-ն հորդորում է չբացել կցված ֆայլերը և չսեղմել հղումներին։
Երևանում բնակարանների գները Կենտրոնում նվազել են
Կենտրոնում մեկ քմ բնակարանի գինը կազմել է 881,000 դրամ՝ 2.4% անկմամբ։ Գների աճ է նկատվել այլ վարչական շրջաններում՝ պահանջարկի վերաբաշխման հետևանքով։
21 համայնքում տարբեր ծրագրեր իրականացնելու համար պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ դրամ
Ծրագրերը կիրականացվեն մասնակցային բյուջետավորմամբ՝ բնակիչների ներգրավմամբ։ Պետությունը համաֆինանսավորում է ծրագրերի մինչև 80%-ը։
Միջազգային
ԱՄՆ-ը կվերանայի մաքսատուրքերն ու կքննարկի նոր պայմաններ Չինաստանի հետ
Դոնալդ Թրամփը պահանջում է, որ Պեկինը վերականգնի ամերիկյան սոյայի գնումները և փոխի դիրքորոշումը հազվագյուտ մետաղների հարցում։ Թեման կդառնա Թրամփ–Սի Ծինփին հանդիպման առանցքային հարցերից։
ԵՄ-ը դեռ չի համաձայնեցրել ռուսական ակտիվների բռնագրավման հարցը
Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասի խոսքով՝ քննարկումները շարունակվում են, մինչդեռ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախկինում հայտարարել էր, որ ԵՄ-ը չի բռնագրավի ռուսական ակտիվները, այլ կօգտագործի դրանք Ուկրաինային վարկեր տրամադրելու համար։
Լուվրի բյուջեից չափազանց քիչ միջոցներ են ուղղվել անվտանգության ապահովմանը
Ֆրանսիայի հաշվեքննիչ պալատի զեկույցի համաձայն՝ թանգարանի 323 մլն եվրոյի բյուջեից անվտանգության միջոցառումներին հատկացված գումարները համարվել են անբավարար։ Վերջին հինգ տարում տեղադրվել է ընդամենը 138 նոր տեսախցիկ։
Apple-ի iPhone 17 շարքը վաճառքներով գերազանցել է նախորդ մոդելին ԱՄՆ-ում և Չինաստանում
Թողարկումից հետո առաջին 10 օրերում վաճառքները աճել են 14%-ով՝ համեմատած iPhone 16-ի հետ։ iPhone-ը կազմում է Apple-ի եկամտի 47%-ը։
Զգուշացում թիրախային հարձակումների մասին
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ կեղծ հաղորդակցություններով փորձ է արվում քաղաքացիներից գումար դուրս բերել՝ ԿԲ և ԱԱԾ անունից։ Թիրախավորվել են մամուլի և քաղհասարակության ներկայացուցիչներ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/05 22:00
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/05 20:20
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00 -
Ինչ փոփոխություններ են կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում
2025/12/05/ 18:58 -
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
2025/12/05/ 18:07
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․