Հոկտեմբերի 13-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Գերմանիան Հայաստանին կտրամադրի 84.6 մլն եվրո դրամաշնորհ
Գերմանիան կհատկացնի 84.6 մլն եվրո՝ վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետության, մասնագիտական կրթության, ջրային ենթակառուցվածքների և տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացման նպատակով։
Հավաստագրված սերմերով աշնանացան իրականացնող հողօգտագործողները կստանան 80 հազար դրամ փոխհատուցում
Ծրագիրն ուղղված է բարձրորակ սերմերի օգտագործմանը և ցորենի արտադրողականության բարձրացմանը։ Դիմումները կընդունվեն մինչև նոյեմբերի 1-ը։
Շարունակվում է երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագիրը
Այս տարի արդեն աջակցություն է ստացել 2425 ընտանիք՝ ընդհանուր 2 մլրդ դրամի չափով։ Ծրագրի մեկնարկից ի վեր օգնություն է տրամադրվել ավելի քան 14,500 ընտանիքի։
ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեն քննարկել է վիզաների դյուրացման և Շենգեն ընթացակարգերի բարելավման հարցեր
Քննարկվել են վիզաների տրամադրման ժամկետների երկարացման, փաստաթղթերի պահանջների միասնականացման և վճարների պարզեցման հարցերը։ Հայկական կողմը կարևորել է համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունների հավասար կիրարկումը։
Միջազգային
ԱՄՆ-ը Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ կսահմանի 100% մաքսատուրք
Թրամփի որոշմամբ՝ նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի նոր մաքսային ռեժիմը։ Քայլը կարող է հանգեցնել ԱՄՆ-Չինաստան առևտրային հարաբերությունների լուրջ լարվածության։
Իրան, Ռուսաստան և Ադրբեջան․ Բաքվում կկայանա բարձր մակարդակի հանդիպում «Հյուսիս–Հարավ» միջանցքի շուրջ
Եռակողմ բանակցությունների հիմնական նպատակը Ռեշտ–Աստարա երկաթուղու պայմանագրի ավարտումն է, ինչը հնարավորություն կտա անցնել գործնական իրագործման փուլին։
Եվրամիությունը գործարկել է մուտքի և ելքի թվային համակարգը
Նոր համակարգը նախատեսում է կենսաչափական տվյալների՝ դեմքի պատկերի և մատնահետքերի հավաքագրում։ Դա կպարզեցնի հետագա մուտքերի և ելքերի ընթացակարգը Շենգենյան տարածք։
ՌԴ-ն խստացրել է ՀՀ-ից բեռնափոխադրողների մուտքի կանոնները
Սեպտեմբերի 10-ից ուժի մեջ մտած նոր կարգավորումների համաձայն՝ ՀՀ վարորդները, որոնք ՌԴ-ում գերազանցում են թույլատրելի մնալու ժամկետը, չեն կարողանա նորից մուտք գործել երկիր։
Եվրոպական երկրներն ավելացրել են ռուսական էներգետիկ ռեսուրսների ներմուծումը
Ֆրանսիան, Բելգիան և Նիդերլանդները զգալիորեն մեծացրել են ռուսական հումքի գնումները։ Ընդհանուր ներմուծումը ԵՄ-ում կազմել է ավելի քան 11 մլրդ եվրո՝ տարվա ութ ամիսների ընթացքում։
Հետաքրքիր
Amazon-ը մինչև 2027թ․ 1 միլիարդ եվրո կներդնի Բելգիայում
Ընկերությունը ծրագրում է ընդլայնել իր լոգիստիկ ենթակառուցվածքը և զարգացնել համագործակցությունը տեղական փոքր բիզնեսների հետ՝ խթանելով տարածաշրջանի էլեկտրոնային առևտուրը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/05 22:00
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
-
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00 -
Ինչ փոփոխություններ են կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում
2025/12/05/ 18:58
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․