Նոյեմբերի 4-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
2025-ի հունվար–սեպտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 295,042 դրամ։ 2024թ․ համեմատ արձանագրվել է 5.3% աճ։ Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 227,888 դրամ՝ 4.8% աճով, իսկ ոչ պետական հատվածում՝ 320,901 դրամ՝ 5.1% աճով։
ՀՀ Կենտրոնական բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6․75%։ Լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.25%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25%։
Տաթևի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության ցանկում ներառելու հայտն արդեն ներկայացվել է Արտաքին գործերի նախարարություն։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այժմ աշխատանք է ընթանում հուշարձանը նախնական ցանկից հիմնական ցանկ տեղափոխելու ուղղությամբ։
Հայաստանում 2025-ի երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%։ Տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի աճը նպաստել է գնաճային ցուցանիշի վերականգնմանը։
2025-ի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է։ ԿԲ-ի տվյալներով՝ դրան նպաստել են շինարարության և ծառայությունների ոլորտների բարձր աճը, ինչպես նաև մի շարք ոչ կառուցվածքային գործոններ։
Միջազգային
2024 թվականին աշխարհում մոտ 673 միլիոն մարդ բախվել է սովի, իսկ շուրջ 2.3 միլիարդ մարդ՝ սննդային անապահովության։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ Աննալենա Բերբոքը՝ ընդգծելով կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած «սովի և աղքատության նոր օջախները»։
Ռուսաստանն ու Չինաստանը կշարունակեն համագործակցությունը ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի և այլ կազմակերպությունների միջև երկխոսության ամրապնդման ուղղությամբ։ Նոյեմբերի 3-ին Միխայիլ Միշուստինը երկօրյա այցով ժամանել է Չինաստան, որտեղ կայացել է երկու երկրների կառավարությունների ղեկավարների 30-րդ հանդիպումը։ Ստորագրվել է համատեղ կոմյունիկե և մի շարք փաստաթղթեր։
Հարավային Կովկասի տնտեսական աճը 2025-ին կդանդաղի՝ ըստ Համաշխարհային բանկի զեկույցի։ 2024-ի 5.7%-անոց աճից հետո 2025-ին տարածաշրջանի տնտեսությունը կաճի 3.7%-ով, իսկ 2026-ին՝ 3.3%-ով։
Amazon-ը OpenAI-ին կտրամադրի հաշվարկային հզորություններ՝ 38 միլիարդ դոլարի պայմանագրի շրջանակում։ Նոր հզորությունները կօգտագործվեն ChatGPT-ի և հաջորդ սերնդի արհեստական բանականության մոդելների ուսուցման համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Նոյեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/11/18/ 20:20 -
Ինչու է նոր սերունդը հրաժարվում «կյանքը աշխատանքին նվիրվելու» գաղափարից
2025/11/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
2025/11/18/ 16:28 -
2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 28 մլն դոլարի իշխան ձուկ
2025/11/18/ 16:20 -
Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է 45 հազարով
2025/11/18/ 14:48 -
Sony Pictures-ը մշակում է Լաբուբուի մասին լիամետրաժ ֆիլմ
2025/11/18/ 13:18 -
Հանրային քննարկման է ներկայացվել նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար
2025/11/18/ 12:23 -
Ստեղծվում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն
2025/11/18/ 12:19 -
Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա
2025/11/18/ 11:58 -
Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել է
2025/11/18/ 11:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ