Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդն իր ելույթում Ջեքսոն Հոլի տարեկան սիմպոզիումում հայտարարել է, որ վերջին տարիներին օտարազգի աշխատողների ներհոսքը էական աջակցություն է ցուցաբերել եվրագոտու տնտեսությանը՝ մեղմելով կրճատված աշխատանքային ժամերի և նվազած աշխատավարձերի ազդեցությունը։
Նրա խոսքով՝ 2022-ին օտարազգի աշխատողները կազմում էին աշխատուժի ընդամենը 9 տոկոսը, բայց հենց նրանք են ապահովել վերջին երեք տարվա աշխատուժի աճի 50 տոկոսը։ Մասնավորապես, եթե օտարերկրյա աշխատուժ չլիներ, ապա Գերմանիայի համախառն ներքին արդյունքը կլիներ շուրջ 6 տոկոսով պակաս։ Նմանապես, Իսպանիայի տնտեսական կայունությունը նույնպես կապված է ներգաղթած աշխատողների ներդրման հետ։
Աղբյուրը՝ Reuters

