Կարմիր սարում հանք բացելու վերաբերյալ հանրային լսումները լարված են անցել
Լուրեր |
Վեդի համայնքի Գինեվետ գյուղում այսօր՝ հոկտեմբերի 13–ին, տեղի ունեցան նախնական հանրային լսումներ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ: Ծրագիրը նախատեսում է նաև Ցեմենտի գործարանի կառուցում։ Սա հանրային քննարկումների առաջին փուլն է:
Ըստ նախագծի հեղինակների, նախատեսվում է 25 մլն դրամի ներդրում, որն անհրաժեշտության դեպքում կարող է հասցվել մինչև 35 մլն-ի։
Մինչ այդ բնապահպան ակտիվիստները կոչ էին արել հարակից գյուղերի բնակիչներին գալ և կանխել այն ռիսկերը, որոնցով բաց հանքարդյունաբերությունը սպառնում է գյուղատնտեսությանը, դիմել էին նաև քաղհասարակության ներկայացուցիչներին` կանգնելու իրենց շահերի համար պայքարող գյուղացիների կողքին:
Գյուղի բնակիչներից մեկը հայտնեց, որ այդ տարածքներում էնդեմիկ և կարմիրգրքային բույսեր կան։ Նախաձեռնողը ընթերցեց ԳԱԱ Թախթաջյանի անվան ինստիտուտի եզրակացությունը, որ հանքի շահագործման տարածքում Կարմիր գրքային բույս չկա։ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը նշեց, որ ՇՄ նախարարությունը եզրակացություն է տվել, որ այդ հատվածում կարմիր գրքային բույսեր կան։
Երբ քաղհասարակության ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին հանքի շահագործմանը, ընկերության ներկայացուցիչները, նաեւ որոշ գյուղացիներ հայտարարեցին, որ նրանք «Վեդի Ալկո» ընկերության շահերի պաշտպանն են։ Ինչ–որ պահի իրավիճակը լարվեց, հնչեցին փոխադարձ վիրավորանքներ։ հանրային լսումների վայրում պարեկները հանդարտեցրին վիճակը։
Վարչական շրջանի ղեկավարության ներկայացուցիչը հանրային լսումները դադարեցրեց՝ նշելով, որ հարցերը կրկնվում են։ Բնապահպան Օլեգ Դուլգարյանը և մյուս ակտիվիստները վանկարկեցին. «Ամոթ, հանրային լսումները չեն կայացել, քանի որ բոլոր հարցերը չեն լսվել և ելույթներ չեն եղել և անօրինական ձևով կասեցվեց»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Նոյեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/11/18/ 20:20 -
Ինչու է նոր սերունդը հրաժարվում «կյանքը աշխատանքին նվիրվելու» գաղափարից
2025/11/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
2025/11/18/ 16:28 -
2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 28 մլն դոլարի իշխան ձուկ
2025/11/18/ 16:20 -
Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է 45 հազարով
2025/11/18/ 14:48 -
Sony Pictures-ը մշակում է Լաբուբուի մասին լիամետրաժ ֆիլմ
2025/11/18/ 13:18 -
Հանրային քննարկման է ներկայացվել նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար
2025/11/18/ 12:23 -
Ստեղծվում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն
2025/11/18/ 12:19 -
Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա
2025/11/18/ 11:58 -
Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել է
2025/11/18/ 11:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ