Ըստ ՀՀ ԿԲ տվյալների՝ 2025թ․ առաջին կիսամյակում ապահովագրական ընկերությունների ֆինանսական արդյունքները ցույց են տվել կայուն աճ․
Հաշվեկշռային ընդհանուր ակտիվներ – 107.1 մլրդ դրամ (+8.2%՝ 2024թ․ համեմատ)
Ապահովագրական պահուստներ – 44.3 մլրդ դրամ (+6.2%)
Ընդհանուր կապիտալ – 30.5 մլրդ դրամ (+6.7%)
Չբաշխված շահույթ – 8.4 մլրդ դրամ (+26.3%)
Տվյալները վկայում են, որ ոլորտում նկատվում է ոչ միայն ակտիվների և կապիտալի կայուն աճ, այլև շահութաբերության զգալի բարձրացում։

