Ինչ փոփոխություններ են արձանագրվել սննդամթերքի գներում Հայաստանում սեպտեմբերին
Լուրեր |
Հացի գինը մեկ տարում աճել է 5.0 տոկոսով, ալյուրինը՝ 7.2 տոկոսով։
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է տվյալներ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին սպառողական գների փոփոխությունների վերաբերյալ։ Ըստ տվյալների՝ 12-ամսյա գնաճը 2025թ․ սեպտեմբերը 2024թ․ սեպտեմբերի նկատմամբ կազմել է 3.7 տոկոս, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.3 տոկոս։
Սննդամթերքի ընդհանուր գների շարժը
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները սեպտեմբերին աճել են 5.8 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Օգոստոսի համեմատ աճը կազմել է 0.3 տոկոս։ Մայրաքաղաքում սննդամթերքի գները մեկ ամսում բարձրացել են 0.5 տոկոսով։ Բնակավայրերի մեծ մասում արձանագրվել է 0.1-0.5 տոկոս աճ, իսկ մի մասում մինչև 0.5 տոկոս գնանկում։
Հացաբուլկեղեն և ալյուր
Հացի գինը մեկ տարում աճել է 5.0 տոկոսով, ալյուրինը՝ 7.2 տոկոսով։ Օգոստոսի համեմատ աճը կազմել է համապատասխանաբար 0.2 և 1.2 տոկոս։
Մսամթերք
Թռչնամսի գները բարձրացել են 1.9 տոկոսով։ Տավարի մսի գինը աճել է 3.1 տոկոսով, գառան մսինը՝ 4.9 տոկոսով, խոզի մսինը՝ 9.4 տոկոսով։ Նախորդ ամսվա համեմատ աճը եղել է համեստ՝ 0.1-ից մինչև 1.4 տոկոս։
Կաթնամթերք
Մածունի գինը մեկ տարում աճել է 0.5 տոկոսով, կաթնաշոռինը՝ 0.7 տոկոսով, թարմ կաթինը՝ 1.5 տոկոսով, պանիրինը՝ 2.1 տոկոսով։ Օգոստոսի համեմատ գրանցվել է մինչև 0.6 տոկոսի բարձրացում։
Բուսական յուղեր
Արևածաղկի յուղի գինը մեկ տարում աճել է զգալիորեն՝ 15.9 տոկոսով, իսկ մեկ ամսում՝ 0.4 տոկոսով։
Քաղցրավենիք և կաթնամթերքի փոխարինիչներ
Հրուշակեղենի գինը մեկ տարում աճել է 1.6 տոկոսով, մարգարինինը՝ 3.5 տոկոսով, կարագինը՝ 12.5 տոկոսով։ Օգոստոսի համեմատ աճը կազմել է մինչև 1.2 տոկոս։
Քաղցրավենիք և ըմպելիքներ
Շոկոլադի գինը մեկ տարում աճել է 10.4 տոկոսով, պաղպաղակինը՝ 10.5 տոկոսով։ Թեյի գինը բարձրացել է 3.5 տոկոսով, սուրճինը՝ 14.2 տոկոսով, կակաոյինը՝ 21.7 տոկոսով։ Ամսական կտրվածքով աճը կազմել է 0.1-ից մինչև 1.1 տոկոս։
Գնանկումներ
Չնայած ընդհանուր աճին որոշ մթերքների գին նվազել է։ Ձուն մեկ տարում էժանացել է 3.0 տոկոսով, սակայն սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 3.1 տոկոսով։ Հնդկացորենի գինը մեկ տարում նվազել է 0.6 տոկոսով, սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 0.8 տոկոսով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․