ՀՀ–ում մոտ 5000 տաքսիստի տույժ–տուգանքները կհամաներվեն. նախագիծ
Լուրեր |
Նախագիծը հանձնաժողովի նիստի ժամանակ միաձայն ստացավ դրական եզրակացություն և ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։
ՀՀ–ում մոտ 5000 տաքսիստի տույժ–տուգանքները կհամաներվեն։ Այդ մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Այդ նպատակով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կկատարվեն, որոնցով էլ պետական տուրքի չվճարման արդյունքում կիրառված տույժի համար համաներում կհայտարարվի։
Փոխնախարարը նշեց, որ խոսքը վերաբերում է 2015–19 թթ. լիցենզավորված տաքսի ծառայություններ մատուցող շուրջ 5000 ֆիզիկական անձանց։
Սիմոնյանի խոսքով` համաներում են կիրառում, քանի որ 2015–19 թթ. հունիսի 29–ին լիցենզավորման պետական տուրքերը հանվել են, սակայն տուրքերի վճարման պարտավորությունները, չգիտես ինչու, մնացել են։
«2019 թվականին լիցենզավորման պետական տուրքերի նորմերը ուժը կորցրած են ճանաչվել ֆիզիկական անձ հանդիսացող տաքսիստների համար, սակայն այս գործունեությունը շարունակվում էր համարվել լիցենզավորման ենթակա։ Այս ընթացքում շուրջ 10 հազար անձի լիցենզավորում է տրամադրվել, որոնցից 5000–ի մոտ կուտակվել են պետական տուրքի պարտավորություններ` մոտ 1.3 մլրդ դրամի չափով, որից տույժը կազմել է 400 մլն դրամի չափով»,– նշեց փոխնախարարը։
Սիմոնյանը նաև տարօրինակ մի փաստ արձանագրեց այն անձինք, որոնք 2015–19 թթ. գործել են լիցենզավորման դաշտից դուրս, այսինքն ապօրինի փոխադրումներ են իրականացրել և տեսչական մարմինների կողմից տուգանվել են, նրանց այդ տուգանքները համաներվել են։ Մինչդեռ նրանք, որոնք լիցենզավորված են եղել, սակայն ամբողջությամբ չեն մարել տուրքից առաջացած պարտավորությունները, նրանց նկատմամբ համաներում չի եղել։
Նախագիծը հանձնաժողովի նիստի ժամանակ միաձայն ստացավ դրական եզրակացություն և ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։
Նշենք, որ հուլիսի 31–ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որով պետք է ներել տաքսիստների 1 մլրդ 342,2 մլն դրամի պարտքը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/05 22:00
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/05 20:20
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00 -
Ինչ փոփոխություններ են կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում
2025/12/05/ 18:58 -
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
2025/12/05/ 18:07
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․