2024 թվականին աշխարհում ավելի քան 670 միլիոն մարդ սովի է մատնվել․ ՄԱԿ
Լուրեր |
Այսօր սովի և սննդային անապահովության մակարդակը մնում է շատ բարձր։
2024 թվականին մոտավորապես 673 միլիոն մարդ տառապել է սովից, ևս 2.3 միլիարդը՝ բախվել է սննդի պակասի: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 80-րդ նստաշրջանի նախագահ Աննալենա Բերբոքը։
«Այսօր սովի և սննդային անապահովության մակարդակը մնում է շատ բարձր։ 2024 թվականին մոտավորապես 673 միլիոն մարդ բախվել է սովի, իսկ մոտավորապես 2.3 միլիարդը՝ միջին կամ ծանր սննդային անապահովության», – ասել է նա Սովի և աղքատության դեմ պայքարի գլոբալ դաշինքի ղեկավարների առաջին հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Կատարի մայրաքաղաքում՝ ՄԱԿ-ի սոցիալական զարգացման գագաթնաժողովից առաջ։
Բերբոքը նշել է, որ համաշխարհային կազմակերպությունը փաստաթղթավորում է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած «սովի և աղքատության նոր օջախները»։ Որպես օրինակ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահը նշել է Սահելը, որտեղ, ըստ նրա, 50 տարի առաջ բամբակ են աճեցրել։ «Ահա թե ինչպես է սկսվում արատավոր շրջանը։ Կլիմայական անկայունությունը հանգեցնում է սովի և աղքատության։ Դրանք առաջացնում են միգրացիա և հակամարտություններ, իսկ հակամարտությունները սրում են սովն ու աղքատությունը», – նշեց նա՝ հավելելով, որ սովի դեմ պայքարը «ոչ միայն բարեգործության ակտ է, այլև անվտանգության հարց»։
Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի կողմից՝ Կատարի կառավարության աջակցությամբ, տեղի կունենա Դոհայում նոյեմբերի 4-6-ը։ Մասնակիցները կքննարկեն աղքատության դեմ պայքարի, սոցիալական արդարության ամրապնդման և հավասարության խթանման միջոցառումները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/05 22:00
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/05 20:20
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00 -
Ինչ փոփոխություններ են կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում
2025/12/05/ 18:58 -
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
2025/12/05/ 18:07
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․