Օգոստոսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 38.6 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս: Իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 64 գործարք՝ շուրջ 9 մլրդ ՀՀ դրամ ծավալով:
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 45% աճ նախորդ տարվա նույն
ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 6․1 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու
ժամանակահատվածում կնքվել է 843 գործարք՝ օգոստոսի
վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 163 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն
աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։
Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է ավելի քան 228 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 460 մլրդ
ՀՀ դրամ*։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը
աճել է 49%-ով, իսկ
շուկայի կապիտալիզացիան՝ 41.36%-ով։
Բաժնետոմսերով կնքվել է 165 գործարք։
Ռեպո գործարքների
ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4․9 մլրդ ՀՀ դրամ: Օգոստոսին կնքվել է 46 ռեպո գործարք։
Օգոստոսին արտարժույթի
հարթակում ԱՄՆ դոլարի
փոխանակումներն ընդհանուր առմամբ կազմել են շուրջ 2.2 մլրդ ՀՀ դրամ՝ 9 գործարքով։
Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 382.7 - 383 դրամ միջակայքում,
իսկ գործարքների միջին կշռված գինը կազմել է 383.10 դրամ։
Ամսական տվյալների համեմատական
գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում։
*Հաշվարկի մեթոդաբանության վերանայման արդյունքում կապիտալիզացիայի հաշվարկում
կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ունենք տարբերություններ․ այսուհետ բաժնետոմսերի կապիտալիզացիան կներառի նաև արտոնյալ բաժնետոմսերի
ծավալը։
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
AMX-ը
Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի
կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել
Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով
արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի,
քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և
ռեեստրավարման ոլորտում:
Լրացուցիչ տեղեկությունների
համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55, ներքին 142 կամ գրել [email protected] հասցեին։

