Գործադիրի 72 պաշտոնյա 578 մլն դրամին համարժեք կրիպտոարժույթ ունի
Լուրեր |
Կրիպտոարժույթը «վիրտուալ» գումար է, որը հիմնված է «բլոկչեյն» կոչվող տեխնոլոգիայի վրա:
Գործադիր մարմնի՝
Կառավարության և վարչապետին ենթակա մարմինների 72 պաշտոնյա 2024թ․ մոտ 578 մլն
դրամին համարժեք կիպտոարժույթ է հայտարարագրել: Նրանց նախընտրած կրիպտոն Բիթքոին-ն
(Bitcion) է՝ մոտ 295 մլն դրամ, այնուհետև Fasttoken-ը՝ 192 մլն դրամ։ Կրիպտոարժույթ
ունեցող պաշտոնյաներն ասում են, որ Հայաստանում այդ արժույթը ևս օրենսդրական մակարդակով
վերահսկելի է դառնում, ինչն ավելի է բարձրացնում գրավչությունը, հայտնում է Հետքը։
Կրիպտոարժույթը
«վիրտուալ» գումար է, որը հիմնված է «բլոկչեյն» (blockchain) կոչվող տեխնոլոգիայի վրա:
Վերջինս օգտագործում է կոդավորման մեթոդներ, որով ապահովվում է գործարքների անվտանգությունը:
Կրիպտոարժույթը չի կառավարվում բանկերի կամ կառավարությունների կողմից, այլ ստեղծվում
է համակարգչային ծրագրերի միջոցով:
2024թ․-ին գործադիր
մարմնի պաշտոնյաներից արժեքով ամենաշատ կրիպտոարժույթ հայտարարագրել են Բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը,
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը ու Աշխատանքի
և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Ըստ Ռազմարդյունաբերության
կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի 2024թ. տարեկան հայտարարագրի՝ նա 7 անուն կրիպտոարժույթ
ունի, որոնց ընդհանուր արժեքը՝ 2024թ. դեկտեմբերի 31-ի փոխարժեքով, մոտ 282 մլն դրամ
է: Ջիվանյանի ամենաթանկ կրիպտոն «Բիթքոինն» է:
Արամ Ջիվանյանը
«Հետքի» հետ զրույցում ասել է, որ 2010թ․-ից զբաղվում է կրիպտոգրաֆիա գիտությամբ և
ստեղծել է առաջին ստարտափը, որը կրիպտոգրաֆիայի հիման վրա է եղել: Օրինակ՝ կրիպտոգրաֆիկ
ալգորիթմներ է վաճառել «Սամսունգ» ընկերությանը, իսկ 2015թ.-ին իր առաջին ընկերությունը
տվյալների գաղտնագրության արտադրանք է ստեղծել Ֆրանսիայում: Այնուհետև կրիպտոարժույթի
մի ընկերության գլխավոր գիտնականն ու համահիմնադիրն է եղել:
«Այժմ ինչ կրիպտո
որ ունեմ, իմ ստեղծած կրիպտոյով ձեռք բերված կրիպտո է: Այսինքն՝ իմ ստեղծած կրիպտոն
փոխարինել եմ այլ կրիպտոյով, մասնավորապես՝ «Բիթքոինով»վ: Ունեմ 7 «Բիթքոին», որը ձեռք
եմ բերել «Ֆիրոյով», իսկ ես եղել եմ «Ֆիրոյի» տեխնոլոգիա ստեղծողը: Ես ոչ թե սեր ունեմ
կրիպտոարժույթների նկատմամբ, այլ կրիպտոգրաֆեր գիտնական եմ և եղել եմ բիզնեսմեն՝ սարքելով
կրիպտոգրաֆիայի հիման վրա արտադրանքներ կամ ալգորիթմներ դեռևս 2010թ․-ից»,- ասել է
Արամ Ջիվանյանը:
Անդրադառնալով
հարցին, որ Հայաստանում կրիպտոարժույթը նոր-նոր է հետաքրքրություն առաջացնում և այդ
արժույթի նկատմամբ Հայաստանում չկան վերահսկողության պատշաճ մեխանիզմներ՝ Ջիվանյանն
ասել է, որ այս տարի արդեն նման կարգավորումներ սահմանվել են:
«Իհարկե, ժամանակ
է պետք, քանի որ ամբողջ աշխարհը դեռ չգիտի, թե ինչպես հարաբերվի այս երևույթի հետ»,-
հավելել է նա:
2025թ. մայիսի
25-ին ընդունվել է «Կրիպտոակտիվների մասին» օրենք, որը կարգավորում է Հայաստանի կրիպտոակտիվների
շուկայում գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝
օրենքով սահմանվում են կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի և առք ու վաճառքի, կրիպտոակտիվներով
ծառայությունների տեսակները, ինչպես նաև դրանց մատուցման և իրականացման կարգերը, կրիպտոակտիվների
շուկայի կարգավորման և վերահսկողության բնագավառում Կենտրոնական բանկի իրավասությունները,
պարտականությունները և օրենքի, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների
խախտման համար պատասխանատվությունը:
Կրիպտոարժույթ
ունեցող պաշտոնյաները բավականին ուսումնասիրել են ոլորտը և նույնիսկ այն իրավիճակներում,
երբ ֆինանսական շուկաները ցնցվում են՝ չեն վախենում:
Աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը 2024թ.-ին հայտարարագրել է 5 անուն կրիպտոարժույթ:
2024թ. դեկտեմբերի 31-ի փոխարժեքով գումարային արժեքը կազմել է մոտ 63 մլն դրամ:
Նախարարի տեղակալը
պարզաբանել է, որ շատ հետաքրքրված է աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական զարգացումներով՝
հատկապես վերջին 20-30 տարիների ընթացքում: Իսկ կրիպտոարժույթ ունի 2022թ․-ից:
«Հաշվի առնելով,
որ մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ունեմ որոշակի պատկերացումներ ապագա տրանսֆորմացիայի
վերաբերյալ՝ հատկապես նորարար տեխնոլոգիական ակտիվների մասով: Կարծում եմ, որ կրիպտոարժույթի
տեխնոլոգիան բավական հետաքրքիր է, և արագ կիրառում է ստանում: Շատ պետություններ սկսել
են բլոկչեյն տեխնոլոգիան դիտարկել ապահով և կիրառել տարբեր համակարգերում: Կարծում
եմ, որ դրա հանդեպ ունեցած պահանջարկն առաջիկա տարիներին բավականին կաճի, ինչն էլ կբերի
ակտիվների գնի բարձրացման»,- ասել է Խաչատրյանը։
Նրա դիտարկմամբ՝
«Բիթքոինի» սահմանափակ թողարկումը (21 մլն միավոր) այն դարձնում է կանխատեսելի։
Խաչատրյանը նաև
համեմատական է տարել՝ նշելով, որ ներկայումս աշխարհի բնակչության 5-6 տոկոսն ունի կրիպտոարժույթ,
ինչը համադրելի է 1998-1999 թվականներին «Գուգլի» օգտատերերի թվի հետ։ Նրա կարծիքով՝
Հայաստանում այս ցուցանիշը կարող է ավելի բարձր լինել։
«Այդ ցնցումները
ոչ միայն կրիպտոյում տեղի ունեցան, այլ առհասարակ ֆինանսական շուկաներում: Եթե նայեք,
մի քանի հետաքրքիր օրեր եղան և հատկապես ամերիկյան բորսայում ցուցակված ակտիվները տատանվեցին:
Իհարկե, կրիպտոյի տատանողականությունն ավելի բարձր է: Վերջին ամենախոշոր տատանումը
կապված էր ԱՄՆ-ի կողմից Չինաստանի ապրանքների վրա բարձր տարիֆ սահմանելու հետ, ինչն
անհանգստություն էր առաջացրել ֆինանսական աշխարհում, այդ թվում՝ կրիպտոյում: Մարդիկ
ռիսկեր էին նկատել և որոշել էին կանխիկի վերածել»,- ասում է Խաչատրյանը։
Նա ընդգծել է,
որ թեև արժեթափումներն անհանգստություն են առաջացրել, սակայն իրեն անակնկալ չեն եղել՝
հաշվի առնելով բարձր ռիսկայնությունը։ Նրա խոսքով՝ այս ռիսկը կարելի է համեմատել հակամարտության
գոտում անշարժ գույք ձեռք բերելու հետ։ Թեև առկա է կորուստների վտանգ, սակայն հնարավոր
է նաև զգալի շահույթ՝ պայմանական կայունության հաստատման դեպքում։
«Ասածս այն է,
որ ցանկացած ներդրող պետք է գիտակցի իր ռիսկերը և հասկանա՝ իր ռիսկի ախորժակը բավարարում
է այդ պայմաններին, թե ոչ: Անհանգստություն կա, բայց դրա լուծումներն էլ կան՝ դիվերսիֆիկացնում
ես, դարձնում կանխիկ: Բայց երկարաժամկետ կտրվածքով կրիպտոն ինձ համար հետաքրքիր ակտիվ
է, այսինքն՝ ավելացնել, պահել ու այսպիսի տատանումներից էլ չեմ վախենում»,- ասում է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
Հայաստանի դեսպանը
ՌԴ-ում՝ Գուրգեն Արսենյանը, հայտարարագրել է մոտ 99 մլն դրամ արժողությամբ կրիպտոակտիվ,
որը ամբողջությամբ «Fasttoken» է։ Նրա մեկնաբանությունը այս հարցով ստանալ չի հաջողվել։
Կրիպտոակտիվների
դեպքում տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի
31-ի դրությամբ կրիպտոակտիվի անվանումը, ձեռք բերելու օրը, ամիսը, տարին, եղանակը,
արժեքը (գինը), արժույթը, գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը,
հասցեն: Իսկ գործարքը կրիպտոակտիվների առևտրային հարթակում կնքված լինելու դեպքում՝
հարթակի օպերատորի անվանումը: Նախկինում սա պարտադիր հայտարարագրման ենթակա չէր և,
կարծես թե, թողնված էր պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց բարեխղճության
վրա:

Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/17 22:00
Նոյեմբերի 17-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/11/17 20:20
Նոյեմբերի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Իդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով
2025/11/17/ 22:30 -
Նոյեմբերի 17-ի բիզնես լուրերը
2025/11/17/ 22:00 -
Նոյեմբերի 17-ի կարևոր լուրերը
2025/11/17/ 20:20 -
Աշխատանքը դառնում է ինքնություն․ ինչպես չկորցնել ինքներդ ձեզ ձեր կարիերայում
2025/11/17/ 19:00 -
Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ջանքերով արևային էներգիա կարտադրվի Կեչուտ համայնքում
2025/11/17/ 18:47 -
2026-ին ատոմակայանը 2-ի փոխարեն 5 ամիս է վերանորոգման կանգնելու
2025/11/17/ 17:44 -
MadeALL Business Trends Summit 2025․ Նոր գործընկերությունների և բիզնես զարգացման հարթակ
2025/11/17/ 17:25 -
Իդրամը STEM Acceleration Award 2025-ի կողքին
2025/11/17/ 16:20 -
Ինչ է լինելու ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելուց հետո․ պարզաբանում
2025/11/17/ 16:10 -
Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է՝ կազմելով 4 մլրդ 971.1 մլն դոլար
2025/11/17/ 16:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ