Հոկտեմբերի 27-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 09:20-ի սահմաններում, ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Դավիթ Բեկի փողոց թիվ 54/1 հասցեում գործող «Գրագսման» ՍՊԸ-ում:
Պարզվել է, որ ժամը 05:30-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են նշված ՍՊԸ-ի աշխատասենյակներից մեկի դռան փականը, ապա մտել ներս և այնտեղ եղած 2 չհրկիզվող պահարանները բացել են և այնտեղից գողացել մոտ 14 միլիոն դրամ:
Դուրս գալիս կոտրել են նաև գույքը:
Դեպքի փաստով «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
ABNews
Երևանում գործող «Գրագսման» ՍՊԸ-ից գողացել են մոտ 14 միլիոն դրամ
Լուրեր | 2025/10/29 08:40

Դուրս գալիս կոտրել են նաև գույքը:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/08/16 10:38
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Օգոստոսի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 15-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Լուրեր | 2026/08/16 10:37
«Լալա» փոթորիկը Հավայան կղզիներում ավելի քան 40 հազար սպառողի թողել է առանց էլեկտրաէներգիայի
Փոթորիկների ազգային դիտարկման կենտրոնը նախազգուշացրել է տարերքի «կյանքին սպառնացող» հետևանքների մասին։ Հավայ կղզում սպասվում է 25-ից 51 սմ տեղումներ, իսկ տեղ-տեղ դրանց քանակը կարող է հասնել 63,5 սմ-ի։ Մաուիի արևելքում կանխատեսվում է մինչև 30 սմ անձրև, արևմուտքում՝ մինչև 15 սմ

Լուրեր | 2026/08/16 10:05
Այսօր Խաղողօրհնեք է
Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց եւ Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում:

Լուրեր | 2026/08/15 19:13
Նոլանի «Ոդիսականը» հատել է 1,1 մլրդ դոլարի շեմը
Universal Pictures-ի տվյալներով՝ կինոնկարի հասույթը կազմել է 1,104 մլրդ դոլար՝ շրջանցելով նախկին առաջատարին՝ 2012-ին թողարկված «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» (1,085 մլրդ դոլար)

