Փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին. ՇՄՆ
Լուրեր |
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ հոկտեմբերի 8-ից ի 12-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ
«Մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ հոկտեմբերի 8-12-ը փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.1-4.7 անգամ.
Կենտրոն վարչական շրջանում` հոկտեմբերի 8-12-ը՝ 1.1-2.4 անգամ:
Արաբկիր վարչական շրջանում` հոկտեմբերի 8-ին, 9-ին, 12-ին՝ 1.1-2.9 անգամ:
Նոր Նորք վարչական շրջանում՝ հոկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին՝ 1.9-4.7 անգամ:
Շենգավիթ վարչական շրջանում՝ հոկտեմբերի 9-ին՝ 3.4 անգամ:
Փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին։ Քաղաքի բոլոր վարչական շրջաններում (Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ, Արաբկիր) դիտվել է փոշու օրական կոնցենտրացիայի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից՝ 1․4-4․7 անգամ:
Ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են Նոր Նորք (0.70 մգ/մ3) և Շենգավիթ (0.504 մգ/մ3) վարչական շրջաններում՝ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (0.15մգ/մ3) համապատասխանաբար 4.7 և 3.4 անգամ: Ընդ որում, Շենգավիթում փոշու կոնցենտրացիան մոտ 11 անգամ բարձր է եղել հոկտեմբերի 8-ի ցուցանիշից (0.045 մգ/մ³)։
Հաջորդող օրերին դիտվել է կոնցենտրացիայի նվազում:
Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան հոկտեմբերի 8-12-ը ընկած ժամանակահատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
Կենտրոն վարչական շրջանում (Խանջյան 51) հոկտեմբերի 9-ին ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան բարձր է եղել նախորդ օրվա ցուցանիշից 1.7 անգամ: Հաջորդող օրերին դիտվել է կոնցենտրացիայի նվազում:
2025թ. հոկտեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Միևնույն ժամանակ, Շենգավիթ վարչական շրջանում հոկտեմբերի 9-ին գրանցվել է ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիայի աճ՝ մինչև 0.043 մգ/մ³, ինչը մոտ երկու անգամ բարձր է եղել հոկտեմբերի 8-ի ցուցանիշից (0.022 մգ/մ³)։ Հաջորդ օրերին ծծմբի երկօքսիդի քանակությունը նվազել է։
Գետնամերձ օզոնի քանակությունը 2025թ-ի հոկտեմբերի 8-12-ը Երևան քաղաքի մթնոլորտային օդում չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն:
Նուբարաշենի աղբավարի հարակից Նուբարաշեն վարչական շրջանում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն հոկտեմբերի 5-12-ը ընկած ժամանակահատվածում դիտվել են ծծմբի երկօքսիդի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից՝ 1.7-3.2 անգամ:
Ծծմբի երկօքսիդով գերազանցումներ դիտվել են նաև Քանաքեռ-Զեյթուն (1.1 անգամ), Նոր Նորք (1.4 անգամ), Էրեբունի (1.2-2.1 անգամ), Շենգավիթ (1.1-1.6 անգամ), Կենտրոն (1.4 անգամ), Աջափնյակ (1.4 անգամ) վարչական շրջաններում:
Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ չեն դիտվել»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/12 22:00
Նոյեմբերի 12-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/11/12 21:43
Evoca x Arca. 5 iPhone 17 Pro խաղարկություն
Լուրեր | 2025/11/12 20:20
Նոյեմբերի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Նոյեմբերի 12-ի բիզնես լուրերը
2025/11/12/ 22:00 -
Evoca x Arca. 5 iPhone 17 Pro խաղարկություն
2025/11/12/ 21:43 -
C-Quadrat Ampega կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը լավագույնն է ճանաչվել Ներդրումներ անվանակարգում՝ ստանալով P&I WorldPensionSummit 2025 կողմից «Գերազանցություն և Նորարարություն» հեղինակավոր մրցանակը
2025/11/12/ 21:00 -
Նոյեմբերի 12-ի կարևոր լուրերը
2025/11/12/ 20:20 -
Ինչպես կայացնել անհնար թվացող առաջնորդող որոշում
2025/11/12/ 19:00 -
Երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղու երթուղով. Փաշինյան
2025/11/12/ 17:47 -
Ռուսական կողմն ուզում է իր երկրում հայկական ծագման կաթնամթերքն ունենալ բացառապես հայկական հումքով. ՍԱՏՄ պարզաբանումը
2025/11/12/ 17:18 -
Ներկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձը
2025/11/12/ 17:13 -
Երեխաների համար նպաստների տրամադրման կարգը փոփոխվում է․ որքան է կազմում նոր սահմանաչափը
2025/11/12/ 16:34 -
Google-ը մեղադրվում է օգտատերերի անձնական տվյալներին ապօրինի հետևելու համար՝ Gemini արհեստական բանականության միջոցով
2025/11/12/ 16:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ