Հայտնաբերվել է 3,5 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը
Լուրեր |
Եվս երկու ապակե տարա հայտնաբերվեց պարսպի տակ թաղած դույլի մեջ` 3 և 1 լիտրանոց:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային
վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Նալբանդյան գյուղի մի բնակիչ
տնամերձ հողամասում ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց։
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 1-ին զննություն կատարվեց 71-ամյա տղամարդու հողամասում: Հայտնաբերվեց հողի մեջ թաղած երկուլիտրանոց ապակե երկու տարա՝ ամբողջությամբ լցված ավելի քան 850 և 770 գրամ կանեփանման զանգվածներով:
Եվս երկու ապակե տարա հայտնաբերվեց պարսպի տակ թաղած
դույլի մեջ` 3 և 1 լիտրանոց: Դրանք էլ լցված էին համապատասխանաբար` մոտ մեկ
կիլոգրամ 400 գրամ և մոտ 560 գրամ կանեփանման չոր զանգվածներով։
Հայտնաբերված մարիխուանայի
ընդհանուր քաշն ավելի քան երեքուկես կիլոգրամ էր:
71-ամյա տղամարդը ձերբակալվել,
ներկայացվել է նախաքննական մարմին ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությունը շարունակվում է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․