Կոնվերս Բանկը BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովի Ադամանդե հովանավորն է
Լուրեր |
Հոկտեմբերի 20-21-ը Վիեննայում կայանում է BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովը: Միջոցառման Ադամանդե հովանավորն է Կոնվերս Բանկը:
Բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանտ Հակոբյանն այս կապակցությամբ նշում է. «Կոնվերս Բանկի համար մեծ պատիվ է հանդես գալ որպես BACEE համաժողովի Ադամանդե հովանավոր։ Վստահ ենք, որ այսօրվա փոխկապակցված աշխարհում նման հարթակները կարևոր են ոչ միայն փորձի փոխանակման, այլև երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցության համար՝ հատկապես այնպիսի դինամիկ զարգացող շուկաներում, ինչպիսին մեր տարածաշրջանն է»:
Միջոցառումը միավորել է բանկային և ֆինանսական համակարգերի համաշխարհային առաջատարներին՝ քննարկելու համար Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանկային ոլորտների թվայնացման, ԱԲ կիրառման, զարգացման հարցերը, հիմնական ռիսկերն ու տարբեր տարածաշրջաններում դրանք նվազեցնելու ռազմավարությունները։ Անդրադարձ է կատարվելու նաև BACEE-ի անդամ երկրներում նոր բիզնես հնարավորություններին:
Քննարկումներին Կոնվերս Բանկը ներկայացրել և բանախոսությամբ են հանդես եկել Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը և Բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանտ Հակոբյանը:
Հրանտ Հակոբյանը նշում է. «Կոնվերս Բանկը միայն ֆինանսական հաստատություն չէ։ Մենք մեզ տեսնում ենք որպես կամուրջ, որը կապում է մեր հաճախորդներին նոր հնարավորությունների հետ, և միաժամանակ՝ հայկական տնտեսությունը՝ գլոբալ աշխարհի։ Այս համաժողովը կամուրջ է գիտելիքի, փորձի և համագործակցության համար։ Այն լիովին համահունչ է մեր առաքելությանը՝ լինել կայուն, հուսալի ու ռազմավարական ֆինանսական գործընկեր, որը կօգնի թե՛ մեր հաճախորդներին, թե՛ մեր երկրին՝ ոչ միայն կառավարել տնտեսական աճը, այլև այն ուղղորդել, ամրապնդել և վերածել կայուն զարգացման»:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլը
2025/11/13/ 15:27 -
2026թ. 2-րդ կիսամյակում քաղաքացիները կստանան բիոմետրիկ անձնագրեր. Սարգսյան
2025/11/13/ 14:53 -
Ինչ փոփոխությունների է ենթարկվել ՀՀ ՊՆ բյուջեն 7 տարվա ընթացքում․ նախարարի պարզաբանումը
2025/11/13/ 13:34 -
Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների
2025/11/13/ 12:51 -
Քիմ Քարդաշյանը ավելի հարուստ է, քան երբևէ. Skims-ը գնահատվում է 5 միլիարդ դոլար
2025/11/13/ 11:28 -
Brent տեսակի նավթի գինը կայունացել է նախորդ օրվա անկումից հետո՝ մեկ բարելի համար հասնելով 62.68 դոլարի
2025/11/13/ 11:14 -
2025թ.-ի սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը ՀՀ-ում կազմել է 2,181
2025/11/13/ 10:52 -
ԱՄՆ-ում ավարտվեց պատմության մեջ ամենաերկար կառավարության փակումը. Թրամփը ստորագրեց վերաբացման օրինագիծը
2025/11/13/ 09:02 -
Նոյեմբերի 12-ի բիզնես լուրերը
2025/11/12/ 22:00 -
Evoca x Arca. 5 iPhone 17 Pro խաղարկություն
2025/11/12/ 21:43
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ