Չինաստանի իշխանությունները վերջին շաբաթներին ուղարկել են ծանուցումներ մի շարք ընկերությունների՝ հորդորելով չօգտագործել Nvidia ընկերության H20 պրոցեսորները, հատկապես պետական և ազգային անվտանգության հետ կապված նախագծերում։
Այս քայլը կարող է լրջորեն բարդացնել ամերիկյան տեխնոլոգիական հսկայի՝ Չինաստանում կորցրած միլիարդավոր դոլարների եկամուտը վերականգնելու փորձերը, ինչպես նաև խոչընդոտել Թրամփի վարչակազմի աննախադեպ նախաձեռնությունը՝ այդ վաճառքները վերածելու ԱՄՆ կառավարության եկամտի։
Հատկապես խիստ է արգելքը պետական ձեռնարկությունների և ազգային անվտանգության ոլորտում ներգրավված մասնավոր ընկերությունների համար։ Նշված ուղեցույցը տարածվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն վերջերս թույլատրեց H20 չիպերի վաճառքը Չինաստան՝ պայմանով, որ դրանց եկամտից 15%-ը փոխանցվի ԱՄՆ բյուջե։
Աղբյուր՝ Bloomberg

