Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Լուրեր |
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոսթոնի շրջանի Հայփոյնթ համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վարդ քահանա Գյոզալյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից։
«Իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին՝ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց աշխարհասփյուռ հայորդիների կապը Հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, ինչն առ հայրենին և հոգևոր-ազգային արժեքները հավատարմության լավագույն դրսևորումն է: Այս գործում Նորին Սրբությունը կարևորեց նաև սփյուռքում իրենց ծառայությունը մատուցող հոգևոր սպասավորների դերը:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ կկարողանա հաղթահարել առկա դժվարություններն ու փորձությունները:
Վերջում Հայոց Հովվապետը պատգամեց ուխտավոր հայորդիներին հավատարիմ մնալ ազգային ինքնությանը, ամրապնդել իրենց սրտերում սերն ու նվիրումը հայրենիքի և Հայոց Եկեղեցու նկատմամբ»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/17 22:00
Նոյեմբերի 17-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/11/17 20:20
Նոյեմբերի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Իդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով
2025/11/17/ 22:30 -
Նոյեմբերի 17-ի բիզնես լուրերը
2025/11/17/ 22:00 -
Նոյեմբերի 17-ի կարևոր լուրերը
2025/11/17/ 20:20 -
Աշխատանքը դառնում է ինքնություն․ ինչպես չկորցնել ինքներդ ձեզ ձեր կարիերայում
2025/11/17/ 19:00 -
Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ջանքերով արևային էներգիա կարտադրվի Կեչուտ համայնքում
2025/11/17/ 18:47 -
2026-ին ատոմակայանը 2-ի փոխարեն 5 ամիս է վերանորոգման կանգնելու
2025/11/17/ 17:44 -
MadeALL Business Trends Summit 2025․ Նոր գործընկերությունների և բիզնես զարգացման հարթակ
2025/11/17/ 17:25 -
Իդրամը STEM Acceleration Award 2025-ի կողքին
2025/11/17/ 16:20 -
Ինչ է լինելու ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելուց հետո․ պարզաբանում
2025/11/17/ 16:10 -
Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է՝ կազմելով 4 մլրդ 971.1 մլն դոլար
2025/11/17/ 16:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ