Օգոստոսի 1-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
▪️ Սյունիքում այս պահին ընթացիկ 18 դպրոցաշինական ծրագիր կա
Սյունիքի մարզում ընթացքի մեջ է 18 դպրոցաշինական ծրագիր, որոնք իրականացվում են ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրած շրջանակում։ Դրանք ներառում են ավելի քան 28 միլիարդ դրամ պետական բյուջեի հատկացումներ՝ ուղղված շուրջ 5500 աշակերտի համար ժամանակակից պայմաններով ուսուցում ապահովելուն։ Բացի նոր դպրոցների կառուցումից, մարզում ընթանում են նաև վերանորոգման աշխատանքներ՝ մոտ 2.5 միլիարդ դրամ ընդհանուր բյուջեով։
▪️ ՏԿԵ փոխնախարարը և Իրանի դեսպանը կարևորել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին։ Քննարկվել են ենթակառուցվածքային ու քաղաքացիական ավիացիայի համագործակցության հնարավորությունները։ Կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է բարձրացնել տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետությունը՝ ներառյալ սակագնային քաղաքականության վերանայումը։
▪️ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը փոխել է իր անունը
Իր անունն ու գործառույթները փոխած Հանձնաժողովը այժմ հանդես է գալիս որպես Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։ Սա բխում է օրենսդրական փոփոխություններից, որոնք նրան տալիս են նաև սպառողների կոլեկտիվ շահերի պաշտպանության լիազորություններ։
▪️ Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները կարող են 3 ամիս անխոչընդոտ մեքենա վարել ՀՀ-ում
Օգոստոսի 2-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ունեցող անձինք իրավունք ունեն 3 ամիս տրանսպորտային միջոց վարել օտարերկրյա վարորդական վկայականով՝ առանց վարչական պատասխանատվության ենթարկվելու։ Օրենքը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք օրենքի ուժի մեջ մտնելու պահին արդեն Հայաստանում էին։
Միջազգային
▪️ Թրամփը ստորագրել է հրամանագրեր՝ 69 երկրների, տարածքների և ԵՄ նկատմամբ ներմուծման մաքսատուրքեր սահմանելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է մաքսատուրքերի նոր փաթեթ՝ վերաբերող 69 երկրներին և Եվրամիությանը։ Սահմանվել են 10%-ից մինչև 41% տուրքեր։ Կանադայի համար դրանք կգործեն անմիջապես՝ բարձրանալով 25%-ից մինչև 35%։ Ամենաբարձր տուրքը՝ 41%, սահմանվել է Սիրիայի համար, իսկ ամենացածրը՝ Մեծ Բրիտանիայի և Ֆոլքլենդյան կղզիների՝ 10%։
▪️ Ռուսաստանի միջազգային պահուստներն հասել են պատմական առավելագույնի
Հուլիսի 25-ի դրությամբ Ռուսաստանի միջազգային պահուստները կազմել են 695.5 մլրդ դոլար՝ մեկ շաբաթում աճելով 11.8 մլրդ դոլարով կամ 1.7%-ով։ Սա նոր ռեկորդ է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պահուստները կազմել էին 614.5 մլրդ դոլար։
▪️ 2025-ին Alphabet-ը, Microsoft-ը, Amazon-ը և Meta-ն նախատեսում են շուրջ 400 մլրդ դոլար կապիտալ ծախսեր
Մեծ տեխնոլոգիական ընկերությունները նախատեսում են կատարել հսկայական ներդրումներ՝ ուղղված արհեստական բանականությանը, տվյալների կենտրոններին և բարձրակարգ սերվերներին։ Սա գերազանցում է ԵՄ տարեկան պաշտպանական բյուջեն։ Microsoft-ն ու Nvidia-ն արդեն հասել են 4 տրիլիոն դոլարի շուկայական կապիտալիզացիայի։
▪️ Գերմանիայի ՀՆԱ-ն 2025-ի երկրորդ եռամսյակում կրճատվել է 0.1%-ով
Դաշնային վիճակագրական ծառայության տվյալներով՝ սա վերջին տարվա առաջին անկումն է։ Սակայն տարեկան համադրությամբ Գերմանիայի ՀՆԱ-ն աճել է 0.4%-ով։ Ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում նվազել են բիզնես ներդրումները՝ չնայած սպառողական և պետական ծախսերի աճին։
Հետաքրքիր
▪️ Գործակցության հուշագիր՝ Կապանի կոմբինատի և պոլիտեխնիկական համալսարանի միջև
Կապանի լեռնահարստացման կոմբինատը և ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Նպատակն է ուսման պայմանների բարելավումն ու արդի մասնագետների պատրաստումը՝ հետագայում կոմբինատի մարդկային ռեսուրսները համալրելու համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Որ երկրների վարորդական իրավունքներն է ճանաչում ՌԴ-ն․ ՀՀ-ն ցուցակում չէ
2025/11/13/ 15:37 -
Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլը
2025/11/13/ 15:27 -
2026թ. 2-րդ կիսամյակում քաղաքացիները կստանան բիոմետրիկ անձնագրեր. Սարգսյան
2025/11/13/ 14:53 -
Ինչ փոփոխությունների է ենթարկվել ՀՀ ՊՆ բյուջեն 7 տարվա ընթացքում․ նախարարի պարզաբանումը
2025/11/13/ 13:34 -
Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների
2025/11/13/ 12:51 -
Քիմ Քարդաշյանը ավելի հարուստ է, քան երբևէ. Skims-ը գնահատվում է 5 միլիարդ դոլար
2025/11/13/ 11:28 -
Brent տեսակի նավթի գինը կայունացել է նախորդ օրվա անկումից հետո՝ մեկ բարելի համար հասնելով 62.68 դոլարի
2025/11/13/ 11:14 -
2025թ.-ի սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը ՀՀ-ում կազմել է 2,181
2025/11/13/ 10:52 -
ԱՄՆ-ում ավարտվեց պատմության մեջ ամենաերկար կառավարության փակումը. Թրամփը ստորագրեց վերաբացման օրինագիծը
2025/11/13/ 09:02 -
Նոյեմբերի 12-ի բիզնես լուրերը
2025/11/12/ 22:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ