Ադրբեջանական բենզինը Հայաստանում մինչև 90 դրամով ավելի ցածր գնով կվաճառվի. Պապոյան (տեսանյութ)
Լուրեր |
Որոշ քաղաքացիներ հայտարարել են, որ չեն պատրաստվում ձեռք բերել տվյալ բենզինը՝ անկախ դրա գնից։
Վերջին օրերին մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Ադրբեջանից ներմուծվող բենզինը Հայաստանում վաճառվելու է որպես պրեմիում դասի վառելիք՝ 430 դրամ գնով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Մինչդեռ շուկայում նման տեսակի բենզինի գինը նախկինում կազմել է միջինում 500–520 դրամ։ Այսպիսով, նոր ներմուծվող վառելիքը կվաճառվի մինչև 90 դրամով ավելի մատչելի գնով»,-նշել է նա:
Պապոյանը ասել է, որ հանրային քննարկումներում որոշ քաղաքացիներ հայտարարել են, որ չեն պատրաստվում ձեռք բերել տվյալ բենզինը՝ անկախ դրա գնից։ «Քաղաքացիներն ազատ են իրենց ընտրության մեջ և ինքնուրույն են որոշում, թե որ աղբյուրից և ինչ տեսակի վառելիք օգտագործեն։ Կառավարության հիմնական խնդիրը շուկայում բազմազանության ապահովումն է, անխափան մատակարարման երթուղիների ստեղծումը, ինչպես նաև վառելիքի որակի և քանակի նկատմամբ վերահսկողության իրականացումը, որպեսզի սպառողները չխաբվեն։ Պետությունը սահմանափակվում է վերահսկողական և կարգավորիչ գործառույթներով, մինչդեռ շուկայական ընտրությունը մնում է քաղաքացիների հայեցողությանը»,- ավելացրել է նախարարը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․