Հայ-վրացական սահմանի բոլոր անցակետերում բեռնատարների համար ճանապարհը երկկողմանի փակ է. բողոքի ակցիան շարունակվում է
Լուրեր |
Բեռնատարների վարորդները բողոքում են ՌԴ-ում ընդունված նոր կարգավորման դեմ։
Այսօր առավոտյան հայ-վրացական անցակետերում՝ Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում բեռնատարների վարորդները շարունակում են իրականացնել բողոքի ակցիա: Նրանք երկկողմանի փակել են ճանապարհները՝ սահմանափակելով միայն բեռնատարների երթևեկությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակից Վարդան Վարդանյանը, ով գտնվում է հայ-վրացական սահմանի Գոգավան հատվածում:
«Դա միայն մեր խնդիրը չէ, մեր երկրի խնդիրն է»,-հավելեց նա:
Հարցին՝ արդյոք ՀՀ ՆԳՆ աշխատակիցները չեն փորձել բացել սահմանը, խոչընդոտել ակցիային, Վարդանյանը նշեց, որ ոչ:
«Մենք իրենց բացատրել ենք, ասել ենք՝ ինչն է խնդիրը, ինչի համար է: Ասում ենք՝ որքանով է հաճելի, որ մենք կանգնենք, ուրիշ ազգերը մեր երկիր մեջ գան մեր բեռները բերի-տանի, կամ ուզենան բերեն, չուզենան՝ չբերեն: Կամ եթե մենք չենք աշխատում, այդ հացը դուք ո՞նց եք խանութից առնելու, որ ուտեք»,-հավելեց բողոքի ակցիայի մասնակիցը:
Նա նշեց, որ երեկ սկսած բողոքի ակցիան շարունակելու են իրականացնել մինչև իրենց խնդիրը լուծում չստանա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ արդեն մի քանի օր է՝ բեռնատարների վարորդները բողոքում են ՌԴ-ում ընդունված նոր կարգավորման դեմ, ըստ որի` ՌԴ առանց վիզայի մուտք ունեցող երկրների քաղաքացիները մեկ տարվա ընթացքում ՌԴ-ում մնալու իրավունք ունեն 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Վարորդները Հայաստանի իշխանություններից պահանջում են բանակցել ռուսական կողմի հետ և հասնել այդ կարգավորման չեղարկմանը։ Վարորդները նշում են, որ դրանից ամենաշատը տուժելու են բեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնողները, քանի որ տարվա մեջ միայն 90 օր նրանք կարող են մնալ Վերին Լարսի անցակետում՝ այդտեղ առկա հերթերի և այլ խնդիրների պատճառով։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի վաղ Կառավարության շենքի դիմաց ցույց անող վարորդներին ասել էր, որ Կառավարությունն այդ հարցով ակտիվորեն զբաղվում է։
«Ես էլ գիտեմ, որ 90 օրը մեր պարագայում չաշխատող տարբերակ է, որովհետև 90 օր մենակ դուք Վերին Լարսում կարող է կանգնեք տարվա մեջ։ Եթե ոչ ավել»,-նշել էր նա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Որ երկրների վարորդական իրավունքներն է ճանաչում ՌԴ-ն․ ՀՀ-ն ցուցակում չէ
2025/11/13/ 15:37 -
Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլը
2025/11/13/ 15:27 -
2026թ. 2-րդ կիսամյակում քաղաքացիները կստանան բիոմետրիկ անձնագրեր. Սարգսյան
2025/11/13/ 14:53 -
Ինչ փոփոխությունների է ենթարկվել ՀՀ ՊՆ բյուջեն 7 տարվա ընթացքում․ նախարարի պարզաբանումը
2025/11/13/ 13:34 -
Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների
2025/11/13/ 12:51 -
Քիմ Քարդաշյանը ավելի հարուստ է, քան երբևէ. Skims-ը գնահատվում է 5 միլիարդ դոլար
2025/11/13/ 11:28 -
Brent տեսակի նավթի գինը կայունացել է նախորդ օրվա անկումից հետո՝ մեկ բարելի համար հասնելով 62.68 դոլարի
2025/11/13/ 11:14 -
2025թ.-ի սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը ՀՀ-ում կազմել է 2,181
2025/11/13/ 10:52 -
ԱՄՆ-ում ավարտվեց պատմության մեջ ամենաերկար կառավարության փակումը. Թրամփը ստորագրեց վերաբացման օրինագիծը
2025/11/13/ 09:02 -
Նոյեմբերի 12-ի բիզնես լուրերը
2025/11/12/ 22:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ