Հայաստանը վերացնում է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները
Լուրեր |
Ցորենը Հայաստան կբերվի երկաթուղային ճանապարհով:
Հայաստանը վերացնում է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները։
Այս մասին Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանը ևս վերացնելու է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները»,- ասաց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ ավելի վաղ արված հայտարարությանը, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
Անդրադառնալով Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի խմբաքանակի տարանցմանը դեպի Հայաստան՝ վարչապետն ասել է, որ այն Հայաստան կբերվի երկաթուղային ճանապարհով:
«Դա տեղի է ունենալու Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային երթուղով»,- ասաց վարչապետը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ «Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Այդպիսի առաջին տարանցումը եղել է ղազախական ցորենի տեղափոխումը Հայաստան։ Կարծում եմ, որ սա նաև լավ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլ նաև գործնական արտահայտում ունի»,- Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իլհամ Ալիևը։
Ավելի ուշ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու մասին։ Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել էր, որ շուտով Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կհասնի ցորենի առաջին խմբաքանակը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Նոյեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/11/18/ 20:20 -
Ինչու է նոր սերունդը հրաժարվում «կյանքը աշխատանքին նվիրվելու» գաղափարից
2025/11/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
2025/11/18/ 16:28 -
2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 28 մլն դոլարի իշխան ձուկ
2025/11/18/ 16:20 -
Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է 45 հազարով
2025/11/18/ 14:48 -
Sony Pictures-ը մշակում է Լաբուբուի մասին լիամետրաժ ֆիլմ
2025/11/18/ 13:18 -
Հանրային քննարկման է ներկայացվել նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար
2025/11/18/ 12:23 -
Ստեղծվում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն
2025/11/18/ 12:19 -
Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա
2025/11/18/ 11:58 -
Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել է
2025/11/18/ 11:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ