Հայաստանը միացավ Բնության պահպանության միջազգային միությանը
Լուրեր |
Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես միացավ Բնության պահպանության միջազգային միությանը (IUCN)՝ դառնալով պետական մակարդակով անդամ։
Այս մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«Այս ամենը վկայում է մեր երկրի հանձնառության մասին՝ զարգացնելու կենսաբազմազանության պահպանությունը և բարձրացնելու մեր հավակնությունները բնության նկատմամբ։
#IUCN-ին անդամակցության միջոցով մենք հնարավորություն ենք ստանում օգտվելու համաշխարհային փորձից, նորարարական գործիքներից և միջազգային գործընկերություններից, որոնք կօգնեն մեզ արագացնել մեր պահպանության նպատակների իրագործումը։ Այս անդամակցությունը նաև աջակցում է մեզ 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական (COP17) աշխատանքներին։ COP17-ը դառնալու է նշանակալի պահ Հայաստանի համար՝ ցուցադրելու մեր դերը կենսաբազմազանության և կայունության առաջխաղացման գործում։
Վերջին տարիներին մենք էական առաջընթաց ենք գրանցել կենսաբազմազանության ոլորտում՝ ընդունելով Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, ինչպես նաև թարմացնելով Հայաստանի Կարմիր գիրքը։ Այնուամենայնիվ, դեռևս կան լուծման կարիք ունեցող խնդիրներ՝ իրավական դաշտի հզորացում, ազգային կենսաբազմազանության մոնիթորինգային համակարգի զարգացում և երկարաժամկետ բնապահպանական նպատակների համար կայուն ֆինանսավորման ապահովում։
Մեծ պատիվ է մեզ համար, որ #IUCN-ը պաշտոնապես ողջունում է Հայաստանի պետական մակարդակով անդամակցությունը։
Այս որոշումը կայացվում է այն պահին, երբ մենք ակտիվորեն ընդլայնում ենք մեր պահպանվող տարածքները, իրականացնում անտառների վերականգնման ծրագրեր և մեր օրենսդրությունը համահունչ դարձնում միջազգային չափանիշներին։
Մեր կանաչ անցման գործընթացում մենք պարտավորվել ենք մինչև 2030 թվականը վերականգնել մեր անտառապատ տարածքները մինչև 12.9%, ամրապնդել վտանգված տեսակների պաշտպանությունը և նվազեցնել ճնշումները քաղցրահամ ջրային էկոհամակարգերի վրա, մասնավորապես՝ Սևանա լճի։ Միջազգային գործընկերների և IUCN-ի աջակցությամբ մենք նաև ակտիվորեն շարժվում ենք դեպի կանաչ անցում, համահունչ ԵՄ Կանաչ գործարքի նպատակներին՝ ընդլայնելով Էմերալդ ցանցը և ներառելով բնության վրա հիմնված լուծումներ մեր ազգային զարգացման ռազմավարություններում։
#IUCNIUCN-ին անդամակցելով՝ մենք միանում ենք համաշխարհային հարթակի, որտեղ համագործակցությունը, փորձի փոխանակումն ու նորարարությունը դառնում են զարգացման հիմք։
Այս անդամակցությունը մեզ նաև հնարավորություն է տալիս ներգրավվելու միջազգային ֆինանսավորման մեխանիզմներում, ինչպիսիք են Գլոբալ բնապահպանական հիմնադրամը (GEF) և Գլոբալ կենսաբազմազանության շրջանակային հիմնադրամը (GBFF)՝ մեր ազգային առաջնահերթությունները առաջ մղելու և համաշխարհային կլիմայական ու կենսաբազմազանության նպատակներին մեր ներդրումն ունենալու համար»,- գրել է նախարարը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․