Հայաստանը ներառվել է աշխատողների իրավունքների կանոնավոր խախտումներ ունեցող երկրների շարքում
Լուրեր |
Ընկերությունները պարբերաբար խաթարում են աշխատողների իրավունքները։
Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի (ITUC) հրապարակած 2025 թվականի Իրավունքների համաշխարհային ինդեքսում (Global Rights Index) Հայաստանը ստացել է «3» կարգ, որը համապատասխանում է «Կանոնավոր խախտումներ» գնահատականին։
Այս գնահատականը նշանակում է, որ պետությունը և/կամ Հայաստանում գործող ընկերությունները պարբերաբար խաթարում են աշխատողների իրավունքները կամ չեն ապահովում դրանց լիարժեք պաշտպանությունը։ Զեկույցում նշվում է, որ օրենսդրական բացերը և գործնական որոշ պրակտիկաներ նպաստում են խախտումների շարունակականությանը։
Զեկույցում առանձնացվել է գործադուլի իրավունքի խախտման դեպքը։ ITUC-ի տվյալներով՝ գործադուլի իրավունքը 2025 թվականին եղել է ամենախախտվող հիմնարար իրավունքը աշխարհում՝ սահմանափակվել կամ արգելվել է 87% երկրների մոտ։
Հայաստանը ներառվել է այն երկրների ցանկում, որտեղ արձանագրվել են գործատուների վերահսկողությամբ, այսպես կոչված, «դեղին միությունների» ձևավորման դեպքեր։
Նման միությունները խաթարում են անկախ արհմիությունների գործունեությունը և թույլ չեն տալիս աշխատողներին լիարժեքորեն պաշտպանել իրենց շահերը։
Թեև Եվրոպան համարվում է աշխատավորների համար համեմատաբար ազատ տարածաշրջան, ITUC-ի տվյալներով վերջին չորս տարիների ընթացքում իրավիճակը զգալիորեն վատթարացել է։ Տարածաշրջանի միջին գնահատականը հասել է 2.78-ի՝ ինչը ամենացածր ցուցանիշն է մինչ այժմ։
Հայաստանի «3» միավորը դրանից ցածր է՝ մեր երկիրը դասելով այնպիսի պետությունների շարքին, ինչպիսիք են Ալբանիան, Բելգիան, Կանադան և Շվեյցարիան, որտեղ խախտումները համարվում են կանոնավոր։
Զեկույցը եզրակացնում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայի մի շարք երկրներում նկատվում է աշխատավորների հիմնարար իրավունքների պաշտպանության անկում։ Գործադուլների նկատմամբ ճնշումները և արհմիությունների թուլացումը դարձել են ավելի տարածված՝ վտանգելով սոցիալական երկխոսությունը և աշխատանքի արդար պայմանների ապահովումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Նոյեմբերի 16-ի կարևոր լուրերը
2025/11/16/ 20:27 -
Ինչպե՞ս ձեռնարկատերը կարող է պահպանել մաքուր շահույթը տնտեսական բարդ պայմաններում
2025/11/16/ 14:41 -
Նոյեմբերի 15-ի կարևոր լուրերը
2025/11/15/ 20:20 -
Ինչու է «Սրտիդ մոտ մի ընդունիր» արտահայտությունը աշխատանքային համատեքստում սխալ
2025/11/15/ 17:00 -
Ինչպես հաղթահարել «լավ աշխատողի» թակարդը և կառուցել իրապես արժեքավոր կարիերա
2025/11/15/ 13:30 -
Հարգանք, վստահություն, էթիկա. առողջ բժշկության բանաձևը | MedTime 5
2025/11/15/ 12:12 -
Նոյեմբերի 14-ի բիզնես լուրերը
2025/11/14/ 22:00 -
Նոյեմբերի 14-ի կարևոր լուրերը
2025/11/14/ 20:20 -
Լավ բիզնեսը չի ընդլայնվում արագ, այն ընդլայնվում է խելացի․ ինչպես փոքր քայլերով հասնել երկարաժամկետ կայունության
2025/11/14/ 19:00 -
ՊԵԿ-ը ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր է արձանագրել
2025/11/14/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ