2023-2024 թվականներին Հայաստանը Ֆրանսիայի հետ 274.5 միլիոն եվրո արժողությամբ զենքի մատակարարման պայմանագրեր է կնքել
Լուրեր |
Ֆրանսիան Հայաստանին մատակարարում է նախկինում հայտնի «Caesar» ինքնագնաց հաուբիցներ
2023–2024 թվականներին Հայաստանը Ֆրանսիայի հետ ավելի քան 274 միլիոն եվրոյի սպառազինության մատակարարման պայմանագրեր է ստորագրել, համաձայն Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության կողմից խորհրդարանին ներկայացված զեկույցի, հայտնում է RFE/RL-ը։
Փաստաթղթում նախարարությունը նշում է, որ պաշտպանության ոլորտում համագործակցության դիվերսիֆիկացիայի շրջանակում Հայաստանը որոշել է դիմել Ֆրանսիային՝ իր ռազմական կարողությունները ամրապնդելու և բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ «Նոր սարքավորումների արտահանումը, զորավարժությունների անցկացումը և համատեղ գործողությունները ունեն բացառապես պաշտպանական բնույթ։ 2023 թվականին Երևանում ֆրանսիական պաշտպանական առաքելության ստեղծումը թույլ է տալիս ավելի սերտ կապեր հաստատել հայ գործընկերների հետ և որոշել համագործակցության լավագույն ձևաչափերը», - ասված է զեկույցում։
Մինչև 2022 թվականը Ֆրանսիան գործնականում սպառազինություն չի մատակարարել Հայաստանին, սակայն 2023–2024 թվականներին ստորագրվել են բազմաթիվ պայմանագրեր՝ ցամաքային զորքերը համալրելու համար։ Քննարկվում են նաև մի քանի համատեղ ծրագրեր՝ հայկական պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Հայ-ֆրանսիական ռազմական գործընկերությունը ներառում է, մասնավորապես, լեռնային պայմաններում մարտական գործողություններ վարելու հմտությունների զարգացման ծրագիր, որի շրջանակներում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան համագործակցում է Ֆրանսիայի Սեն-Սիր Քոեթքիդանի հատուկ ռազմական դպրոցի (Saint-Cyr Coëtquidan) հետ։
Զեկույցում նաև մանրամասնվում է, որ Ֆրանսիան Հայաստանին մատակարարում է նախկինում հայտնի «Caesar» ինքնագնաց հաուբիցներ, ինչպես նաև 15 հակատանկային հրթիռներ և դրանց արձակման կայանքներ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Նոյեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/11/18/ 20:20 -
Ինչու է նոր սերունդը հրաժարվում «կյանքը աշխատանքին նվիրվելու» գաղափարից
2025/11/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
2025/11/18/ 16:28 -
2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 28 մլն դոլարի իշխան ձուկ
2025/11/18/ 16:20 -
Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է 45 հազարով
2025/11/18/ 14:48 -
Sony Pictures-ը մշակում է Լաբուբուի մասին լիամետրաժ ֆիլմ
2025/11/18/ 13:18 -
Հանրային քննարկման է ներկայացվել նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար
2025/11/18/ 12:23 -
Ստեղծվում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն
2025/11/18/ 12:19 -
Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա
2025/11/18/ 11:58 -
Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել է
2025/11/18/ 11:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ