ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
Լուրեր |
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերությունը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։
Նոյեմբերի 4-ին՝ ակումբի մարզաբազայում, կայացել է պաշտոնական ստորագրման արարողությունը, որի արդյունքում ԱրարատԲանկը դարձել է ակումբի տիտղոսային հովանավորը։
«Մենք ուրախ ենք սկսել համագործակցությունը ԱրարատԲանկի հետ՝ գործընկեր, որը կիսում է մեր արժեքներն ու տեսլականը։ Մեզ համար սա պարզապես հովանավորություն չէ, այլ մարդկանց միություն, որոնք հավատում են Հայաստանին և նրա ապագային։ Մեր համագործակցության տրամաբանությունը հենց դրանում է կայանում։ Միասին դեպի նոր հաղթանակներ»,- նշել է «Ուրարտու» ՖԱ Գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը:
Այս համագործակցությունը նոր էջ է բացում ԱրարատԲանկի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պատմության մեջ՝ վերջինիս համար ապահովելով լրացուցիչ ռեսուրսներ ենթակառուցվածքների զարգացման, ակադեմիայի կատարելագործման և սոցիալական ծրագրերի իրականացման համար։

«Ուրարտու» ՖԱ-ն Հայաստանի կրկնակի չեմպիոն է և քառակի գավաթակիր։ 2022/2023 մրցաշրջանում թիմը հասավ պատմական նվաճման՝ ձևակերպելով «ոսկե դուբլ»՝ հաղթելով երկու հիմնական ազգային տիտղոսները։
Այսօր թիմը շարունակում է հաջողությամբ հանդես գալ ազգային մրցաշարերում և ներկայացնում է Հայաստանը եվրոպական ասպարեզում՝ կերտելով նոր սերնդի տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ։
«ԱրարատԲանկը, մշտապես պահպանելով իր արժեքները, թիմային ոգով և միասին է հաղթահարում բոլոր մարտահրավերները։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ևս շատ մեծ և շնորհակալ աշխատանք է կատարել։ Փորձելու ենք մեր նպատակները, ցանկությունները, հաղթանակներին միտված բոլոր ջանքերը մեկտեղել և ունենալ հաջողություններ։ Վստահ ենք, որ նոր գործընկերությունը կբերի նոր վերելքներ երկու կողմերին՝ ֆուտբոլային տոն և անմոռաց պահեր նվիրելով թիմին և նրա երկրպագուներին»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։
Հովանավորության պայմանագրի ստորագրումից հետո առաջին պաշտոնական հանդիպումը կկայանա Fastex Պրեմիեր լիգայի շրջանակում՝ «Արարատ-Արմենիա» թիմի հետ նոյեմբերի 8-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։ Այդ օրը թիմը դաշտ դուրս կգա նոր խաղաշապիկով՝ ԱրարատԲանկի տարբերանշանով։ Հանդիպումը ակումբի պատմության մեջ կբացի նոր էջ՝ հնարավորությունների, զարգացման և մեծ նպատակների, իսկ ԱրարատԲանկը այսուհետ ֆուտբոլային ակումբի կողքին է՝ աջակցելով հայկական ֆուտբոլի զարգացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/12 22:00
Նոյեմբերի 12-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/11/12 21:43
Evoca x Arca. 5 iPhone 17 Pro խաղարկություն
Լուրեր | 2025/11/12 20:20
Նոյեմբերի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Նոյեմբերի 12-ի բիզնես լուրերը
2025/11/12/ 22:00 -
Evoca x Arca. 5 iPhone 17 Pro խաղարկություն
2025/11/12/ 21:43 -
C-Quadrat Ampega կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը լավագույնն է ճանաչվել Ներդրումներ անվանակարգում՝ ստանալով P&I WorldPensionSummit 2025 կողմից «Գերազանցություն և Նորարարություն» հեղինակավոր մրցանակը
2025/11/12/ 21:00 -
Նոյեմբերի 12-ի կարևոր լուրերը
2025/11/12/ 20:20 -
Ինչպես կայացնել անհնար թվացող առաջնորդող որոշում
2025/11/12/ 19:00 -
Երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղու երթուղով. Փաշինյան
2025/11/12/ 17:47 -
Ռուսական կողմն ուզում է իր երկրում հայկական ծագման կաթնամթերքն ունենալ բացառապես հայկական հումքով. ՍԱՏՄ պարզաբանումը
2025/11/12/ 17:18 -
Ներկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձը
2025/11/12/ 17:13 -
Երեխաների համար նպաստների տրամադրման կարգը փոփոխվում է․ որքան է կազմում նոր սահմանաչափը
2025/11/12/ 16:34 -
Google-ը մեղադրվում է օգտատերերի անձնական տվյալներին ապօրինի հետևելու համար՝ Gemini արհեստական բանականության միջոցով
2025/11/12/ 16:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ